< Եռատոն՝ Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում
25.11.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍ

Հողի բերրիության պահպանումը և բարելավումը համարվում է գյուղատնտեսության վարման կարևորագույն խնդիրներից մեկը: Հանքային պարարտանյութերով միակողմանի պարարտացումը /հիմնականում ազոտական պարարտանյութեր/ բերում է հողում սննդատարրերի և հումուսի հաշվեկշռի խախտման: Հայաստանի հանրապետությունում օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման ծավալների կրճատմանը զուգընթաց մեծացել են միակողմանի ազոտական պարարտանոյթերով պարարտացվող հողատարածքները: Արդյունքում խախտվել է հող-բույս- պարարտանյութ հարաբերակցությունը, որի տեսանելի չափանիշը վնասատուների և հիվանդությունների հարութցիչների նկատմամբ դիմացկանության նվազումն է և ընդհանուր բերքատվության անկումը: Հիմնահարցի լուծման ուղիներից մեկը կալիֆորնիական կարմիր որդի միջոցով գողմաղբից և օրգանական տարբեր թափոններից: Կենսահումուսը բարձրարժեք և բնական պարարտանյութ է, որը պարունակում է բույսերի սնման համար կարևորագույն բոլոր սննդատարրերը: Այն հագեցած է խոնավությամբ, խոնավակայուն է և ունի մեխանիկական ամրություն: Ինտենսիվ ֆերմենտացիայի շնորհիվ կենսահումուսը պարունակում է կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք նպաստում են սերմերի ծլմանը, բարձրացնու սածիլների կպչողականությունը և բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, արագացնում բույսերի աճը, որի արդյունքում ստացված բերքը լինում է նիտրատներից և ծանր մետաղներից զերծ: Անձրևորդերը իրենց մարսողական ուղղու միջով անցկացնելով գոմաղբը օրգանական նյութերի հետ միասին /ծղոտ, բուսական մնացորդներ և այլն/ մանրացնում են մինչև միատարր զանգված, որը օպարունակում է բույսերի սնման համար կարևորագույն սննդատարրեր: Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացրած բազմաթիվ թունելների միջոցով բույսի արմատներին է հասցնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր: Մահացած անձրևորդերը իրենց հերթին սննդի կարևոր աղբյուր են հողային տարբեր մանրեէների համար: Գոմաղբի 1 տոննան որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի: Կենսահումուսի առավելությունները • բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլման էներգիան • նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը • խթանում է արմատագոյացմանը • խթանում է բույսերի աճը և զարգացնումը • ակտիվացնում է ֆոտոսինթեզի պրոցեսը • բարձրացնում է բույսերի դիմացկունությունը • գյուղ մթերքներում նվազեցնում է նիտրատների և ծանր մ ետաղների քանակը • բարձրացնում է բերքատվությունը և կրճատումբերքի հասունացման ժամկետները:   ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՈՄԸ   Կենսահումուսի արտադրությունը կազմակերծելու համար առանձնացնել տարածք 1-2 մետր լայնության, երկարությունը` ըսը գոմաղբի քանակի, որտեղ փռել 5-1 սմ հաստությամբ ծղոտ, այնուհետև 40-60 սմ հաստությամբ գոմաղբ: Ցանկալի է, որ տարածքի հատակը լինի բետոնապատ կամ հեռացվի հողի փխրուն շերտը: Գոմաղբի հետ կարելի է օգտագործել բուսական մնացորդներ /ինչպես նաև թուղթ, ստվարաթուղթ և այլն/: Նշված զանգվածի վրա լցնել որդեր: Այս գործողությունը կատարել առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ որդերը զգայուն են արևի ճառագայթների նկատմամաբ: 2-3 օր հետո, այնուհետևպարբերաբար գոմղաբը խոնավացնել 70-80 %: Գերխոնավացում կամ ջրի կուտակում չի թույլատրվում: Գոմաղբակույտը պաշտպանել ընտանի կենդանիներից, առնետներից և կրետներից, որոնք թչնչացնում են որդերին: 1 հա վարելահողը պարարտացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 4 տ կենսահումուս: 1 տոննա գոմաղբի վերամշակման համար պահանջվում է շուրջ 6000 հասուն որդ:     ԸՐԴԵՐԻ և ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ   Ըրդերի ակտիվ գործունեությունը սկսվում է հատակից և բարձրանում վեր: Պատրաստի կենսահումուսը որդերից անջատելու համար հարթակի վրա լցնել 5-10 սմ հաստությամբ թարմ կեր: 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի վրա: Այդ գործողությունը կատարել 2-3 անգամ, որի ընթացքում հաջողվում է վերցնել որդերի գրեթե ամբողջ քանակաը: Ստացված կենսահումուսը անհրաժեշտ է մաղել, օգտագործել կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ: Ձմռանը զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը, որը կանխելու համար անհրաժեշտ է կույտը ծածկել ծխոտով կամ նշված ժամանակահատվածում կենսահումուսի արտադրությունը կազմակերպել փակ տարածքներում:       ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ Կենսահումուսի ջրային լուծույթ` կենսահեղուկ պատրաստելու համար 1 կգ կենսահումուսը լուծել եռացրած և մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10 լ ջրում և թողնել 12 ժամ: Այնուհետև այն քամել և պահեստավորել: Սերմերի նախացանքային մշակում Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարում են կեսահեղուկի 5 անգամ նոսրացված լուծույթում /100 մլ կենսահեղուկը լուծում են 0.5 լ ջրում/: Սերմերի մշակությունը կատարվում է թանզիֆի /մառյլա/ տոպրակներով` 8 ժամ տևողությամբ:   Կենսահումուսով սնուցումը կատարվում է տնկիների, սածիլի կամ կարտոֆիլի տնկանյութի տնկման ժամանակ: Այգիներ հիմնելու ժամանակ յուրաքանչյուր փոսում լցվում է մոտ 1 դույլ կենսահումուս: Բանջարային մշակաբույսերի սածիլների և կարտոֆիլի տնկման ժամանակ յուրաքանչյուր փոսիկում տրվում է մոտ 100 գր կենսահումուս: Լավ արդյունք է տալիս կենսահեղուկող բանջարանոցային բույսերի արտարմատային սնուցումը: Առաջաին սնուցումը տալ 5-6 տերևի փուլում, հետագա սրսկումները անցկացնել 10-14 օր հետո: Կենսահեղուկը համատեղելի է թունանյութերի հետ, որը հնարավորություն է տալիս համատեղել սնուցման և հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի աշխատանքները: Կալիֆոռնիական որդերի կենսազանգվածը նաև օգտագործվում է անասնապահությունում որպես սպիտակուցներով հարուստ, արժեքավոր կեր: Որդերով կարելի է կերակրել խոզերին, ընտանի թռչոններին և ձկներին:     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ին`   377760, Արմավիր, Աբովյան 71, հեռ. (0237) 2-26-09 (ֆաքս), 2-05-42 www.armavir.agro.am, E-mail armavir-gamk@inbox.ru



To top