< Գյուղատնտեսական կենդանիների արյան հիվանդություններ
14.11.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ

Արմավիրի մարզի Սարդարապատ(նախկին Հոկտեմբեր) գյուղը մարզի ամենամեծ ու ամենահին բնակավայրերից մեկն է: Այն գրեթե 400 տարվա պատմություն ունի: Գյուղը, որպես բնակավայր հիմնել է պարսիկ Սարդար Խանը 1600-ի սկզբներին: Այսօր էլ պահպանվել են Սարդար Խանի ամրոցի ավերակները, որոնք ցավոք սրտի տարիների ընթացքում հավասարվել են հողին, իսկ ավերակների մնացորդները քիչ քիչ սարդարապատցիների սեփականաշնորհված հողատարածքների հետ են խառնվում: Գյուղի ամենահին պահպանված կառույցներից մեկը գյուղի եկեղեցին է, որը կառուցվել է 1860-ից մինչև 1880 ական թվակականներին: Այդ ժամանակ էլ հիմնվել է Սարդարապատ գյուղը: Սարդարապատ գյուղը նաև նշանավոր է նրանով, որ գյուղի տարածքում է տեղի ունեցել հայ ժողովրդի համար բախտորոշ ճակատամարտերից մեկը` Սարդարապատի հերոսամարտը: Գյուղի եկեղեցու և ճակատամարտի հետ կապված հետաքրքիր պատմություն կա: Գյուղի տարեցների հավաստմամբ եկեղեցու խորաններից մեկում գտնվող թաքստոցում ճակատամարտի ժամանակ թաքնվել է վիրավոր Հովհաննես Բաղամյանը: Խորհրդային տարիներին եկեղեցին դարձել էր պահեստ ու տարիների ընթացքում վերածվել էր ավերակի: 2010 թվականին ԱԺ պատգամավոր Ն. Գևորգյանի բարերարությամբ հիմնովին վերանորոգվեց, իսկ նոյեմբերի 1-ին վերաբացվեց եկեղեցին: Գյուղը այսօր ունի 6300 բնակիչ: Գյուղի դպրոցը հիմնանորոգվել է , այստեղ սովորում են 626 աշակերտ, գործում է նաև մանկապարտեզը` 120 երեխայով: Գյուղը ապրում է լիարժեք կյանքով: Սարդարապատցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Այս պահին գյուղում շատ քիչ պարապ մարդ կգտնեք, գրեթե բոլորը զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներորով` խաղողի այգիներում են կամ այլ հողատարածքներում, որ հողը նախապատրաստեն գարանանային աշխատանքներին: Գյուղում արդեն ավարտվել է ցորենի ու գարու աշնանացանը: Գյուղում գործում է 4 չրանոց, խանութներ, կահույքի և փայտի վերամշակման արտադրամասեր, ինչպես նաև մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս: Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատակիցները օրերս ացելել էին Սարդարապատ համայնք: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ գյուղում կատարվող աշնանյին աշխատանքներին, խորհուրդներով և առաջարկներով օգնել գյուղացիներին: Գյուղապետի տեղակալ Լ. Կարապետյանի հետ այցելեցինք գյուղի խաղողի այգիներ, որտեղ կատարվում էին բաղաթաղի աշխատանքներ: Լևոն Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ չնայած գարնանը տեղացած կարկուտը գյուղին մեծ վնաս տվեց` շուրջ 500 հա տարածք կարկուտից ավերվեց, բայց կարկուտից հետո համագյուղացիների մեծամասնությունը դժվարությամբ, բայց կարողացան մշակել իրենց բաժին հողատարածքները, և այս տարի բավականին լավ եկամուտ ունեցան: Այսօր ցավոք գյուղում 80-100 հա տարածք չի մշակվում, հիմնական պատՃառներից մեկը այդ տարածքներում ոռոգման ջրի պակասն է: <<Չնայած գյուղում առկա դժվարություններին, այսօր սարդարապատցիները ապրում են լիարժեք կյանքով: Գյուղի հիմնական խնդիրը խմելաջուրն է,- ասած գյուղապետի տեղակալը,- որը լուծելու համար պահանջվում է հիմնովին վերականգնել ջրագծերը>>:



To top