< Վերաբացվեց Նորապատ համայնքի մանկապարտեզը
23.10.2013 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԴԱԲԱՂԻՑ

Դաբաղի մասին: Ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների, /խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր/ արտակարգ սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթների, կրծքի և վերջավորությունների, մաշկի խոցային ախտահարումներով: Հիվանդության նշանները: Բերանի լորձաթաղանթների վրա առաջանում են բշտեր, որոնք մի քանի օրում քայքայվում են և առաջացնում խոցային մակերես, կենդանին գրեթե չի կարողանում կեր ընդունել, բերանից հոսում է մեծ քանակությամբ լորձ, որն իր մեջ պարունակում է միլլիարդավոր վիրուսային զանգված: Կճղակների ախտահարումից չի կարողանում քայլել: Առաջանում են կաթնագեղձի բորբոէումներ և նրա ֆունկցիայի խանգարում: Մատղաշ կենդանիների մոտ հաճախ ախտահարվում են մարսողական ուղիները և առաջ բերում մեծ անկումներ: Տարածումը և տնտեսական վնասը: Հիվանդությունն ընթանալով գերհամաճարակային ձևով, կարճ ժամանակում այն ընդգրկում է նոր տնտեսություններ, շրջաններ: Վարակի տարածումը կատարվում է այն ամենի միջոցով, ինչը շփվել է հիվանդների կամ նրանցից ստացված մթերքի ու հումքի հետ: Դաբաղի պատճառած տնտեսական վնասը առաջանում է կենդանիների անկումից, մթերատվության նվազումից, վիժումներից և նրա տարածումը կանխելու կարանտինային միջոցառումների ծախսերիցԽարխլվում է գյուղացիական տնտեսության էկոնոմիկան: Կանխարգելումը: Դաբաղի կանխարգելումը իրականացվում է հակադաբաղային պատվաստանյութերի օգտագործման միջոցով: Պատվաստումները խիստ պարտադիր են և պետք է ընդգրկել ընկալունակ բոլոր կենդանիներին: Պատվաստում են 2 տիպի վակցինա` ՙA;O՚ և ՙАзиа-1՚: Բուժումը և համաճարակային օջախի վերացումը: Հիվանդ կենդանիներին անմիջապես մեկուսացնել և օգտագործել բուժման միջոցներ: Բերանի խոռոչի մշակման համար օգտագործել մանգանաթթվային կալիումի /մարգանցովկա/ վարդագույն լուծույթ, սպիտակ և կապույտ շիբ, տանին և դաբաղող այլ նյութեր: Կճղակների բուժման նպատակով` փայտի ձյութի և ձկան յուղի հավասար խառնուրդ, ավտոմեքենայի շարժիչի այրված յուղ: Կրծքի բուժման համար օգտագործել սինտոմիցինի, ցինկի, տետրացիկլինի, նովոկայինի քսուկներ: Օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավման համար օտգագործել սրտային պրեպարատներ, հակաբիոտիկներ: Բուժման ընթացքում հիվանդներին կերակրել փափուկ և հեշտամարս կերերով: Վարակի փոխանցման առարկաները, անասնաշենքերը, անասնատեղերը ախտահանել կծու նատրիումի 1-3%-անոց և ֆորմալդեհիդի 2%-անոց լուծույթներով, որոնք կարելի է ձեռք բերել տվյալ տարածքի անասնաբուժական սպասարկման կենտրոններից և անասնաբուժական դեղատներից:



To top