< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ավոկադո՝ կալորիաների, սպիտակուցների, վիտամինների հրաշալի աղբյուր

Ըստ մասնագետների՝ ավոկադոն ուռուցքային հիվանդությունների հիանալի կանխարգելման միջոց է: 100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի: Այն պարունակում է` վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ` 3,65 մգ: Ավոկադոյի խյուսը խորհուրդ է տրվում նաև նորածիններին: Բժշկության մեջ միրգն ավոկադոն օգտագործվում է սակավարյունության կանխարգելման, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, հիպերտոնիկ հիվանդությունների, աթերոսկլերոզի ու շաքարախտի դեպքում: Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկայնությունը: Ավոկադոյի տերևներն ու կեղևը օգտագործվում է ճիճվաթափության համար: Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը կարգավորում է արյան ճնշումը, պարունակում է ֆոլատ (B խմբի վիտամին), որը օգտակար է սրտի սնուցման համար: Պարունակում է կարոտինոիդներ և տոկոֆերոլներ, որոնք կանխարգելում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը: Ըստ գիտնականների՝ օրական մի ավոկադո ուտելը բավական է քաշ գցելու և առողջ մնալու համար: Հատկապես արդյունավետ պայքարում է կոնքերի շրջանում ճարպակալության դեմ: Ի դեպ, ըստ Քիմ Քարդաշյանի մտերիմների՝ ծննդաբերությունից հետո նա իր սննդակարգի մեջ ներառել է ավելի շատ մրգեր, պանիր, բանջարեղեն, ավոկադո և ընկույզ, ինչի արդյունքում 4 ամիսների ընթացքում նա նիհարել է 13 կիլոգրամ: Ավոկադոն ոչ միայն լայն կիրառում ունի խոհանոցում, այլև կոսմետոլոգիայի մեջ: Հրաշալի միջոց է դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար: Դիմակներ և օգտակար խորհուրդներ. Դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այլև պարանոցին, դեկոլտեի շրջանին ու ձեռքերին: Խառնեք 2-3 կաթիլ երիցուկի յուղը, 30 գրամ մեղրը, 30 գրամ նարնջի քամած թարմ հյութը, 60 գրամ ավոկադոյի միջուկը: Ստացված զանգվածը քսեք անհրաժեշտ հատվածի մաշկին ու թողեք 30 րոպե: Որպես դեմքի և մարմնի մաշկի պարզագույն դիմակ, ավոկադոյի պտուղը տրորելով քսեք և 10 րոպե անց լվացվեք գոլ ջրով: Չոր և թեփոտվող մաշկի համար հասած ավոկադոյի պտուղը լավ տրորեք և խառնեք թարմ ձվի սպիտակուցի, 2 ճ/գ վարսակաձավարի (կամ ցորենի ալյուրի) և 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Լավ խառնեք և քսեք դեմքին (աչքերի շուրջ չի կարելի քսել): 20 րոպե հետո մերսելով լվացեք գոլ ջրով: Ավոկադոյի տրորած պտղի վրա ավելացրեք թարմ մեղր, քիչ քանակությամբ կաթնաշոռ, լավ խառնեք և քսեք դեմքի չոր մաշկին` պահելով 15-20 րոպե: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա 1 թ/գ կիտրոնի հյութ ավելացրեք: Ավոկադոյի փափուկ պտղամսին ավելացրեք փոքր-ինչ ձիթապտղի յուղ, լավ խառնեք և քսեք դեմքին: Հրաշալի սնուցող դիմակ է հատկապես կնճիռների հարթեցման համար: Զգայուն մաշկի համար կես ավոկադոյի պտուղը տրորեք 1 ճ/գ կարտոֆիլի պյուրեի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ 1 ճ/գ թթվասեր կամ կեֆիր, խառնեք և քսեք դեմքին և պարանոցին: 20 րոպե հետո լվացվեք գոլ ջրով: Ավոկադոն թեև հարուստ է ճարպերով, սակայն դրանք իրենց կազմով շատ մոտ են մարդու մաշկի մեջ եղած ճարպերին: Այդ պատճառով ավոկադոն կարող եք օգտագործել նաև ճարպոտ մաշկի դեպքում: Այն լավ ներծծվում է մաշկի մեջ, սնուցում և փայլ է հաղորդում` չփակելով մաշկի ծակոտիները: Ավոկադոյի պտուղը տրորեք, ավելացրեք 1 ճաշի գդալ վարսակաձավար կամ ցորենի ալյուր, 1 ճ/գ խնձորի տնական քացախ: Դիմակը քսեք լվացված մաշկին, պահեք 20 րոպե և լվացեք գոլ ջրով: Երիտասարդացնող դիմակ: Ավոկադոն տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի տաքացված յուղ և 1 թեյի գդալ չոր խմորիչ (դրոժի): Լավ խառնեք, 5-10 րոպե թողեք սառչի, ապա քսեք մաքուր դեմքին և պարանոցին: Պահեք 20 րոպե և լվացեք գոլ ջրով: Հիշեք, որ ավոկադոյով պատրաստված դիմակները պետք է օգտագործել պտուղը մաքրելուց անմիջապես հետո: Մաքրած ավոկադոն երկար պահպանելու դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: Կամ, եթե օգտագործում եք պտղի կեսը, ապա մյուս կեսն անմիջապես և շատ ամուր փաթաթեք կենցաղային ցելոֆանի մեջ և դրեք սառնարանը: Չարժէ օրվա ընթացքում մեկ հատից ավելի ավոկադո ուտել: Գնեք հասած պտուղը՝ փափուկն ու մաքուրը: Ավոկադոյով ուտեստներ պատրաստելու ընթացքում պետք է հիշել լիմոնահյութ ավելացնել, հակառակ դեպքում միրգը կփոխի իր գույնը: Դեմքի և մարմնի չոր մաշկ ունեցողների արևից և ցրտից վնասված մաշկի համար շատ օգտակար են ավոկադոյով դիմակները: Այս բացառիկ պտուղը նպաստում է մաշկի բջիջների մեջ կոլլագենի վերարտադրությանը, որով պայմանավորված է մաշկի էլաստիկությունը, ամրությունը: Կոլլագենը խիստ անհրաժեշտ է մաշկի և օրգանիզմի համար: Ավելին, կոլլագենի պակասը ծերացնում է մաշկը, օրգանիզմը, իսկ մաշկը շատ արագ կնճռոտվում է: Մաշկի երիտասարդացման համար պարտադիր պետք է թարմ մրգեր ուտել (հատկապես կիվի և ցիտրուսային): Շատ կարևոր է նաև պղնձով հարուստ սնունդը, որը պարունակվում է հերկուլեսի, հնդկաձավարի (գրեչկա), սիսեռի, ոսպի, ծովամթերքի մեջ: Կոլլագենի վարարտադրման համար նաև երկաթ է անհրաժեշտ: Հաճախ օգտագործեք տավարի լյարդը, սիրտը, ոչ յուղոտ միսը, լեզուն, ձավարեղենը, որոնք շատ երկաթ են պարունակում: Անհրաժեշտ սպիտակուցների համար սննդակարգում ավելացրեք ձուկ, միս, թռչնամիս, սոյա, և այլն: Կոլլագենի վերարտադրման համար նաև ցինկ է անհրաժեշտ: Հաճախ օգտագործեք դդումի կորիզը, ցորենից պատրաստված մթերքը, և այլն: Ըստ գերմանացի բժիշկ Քլաուս Օբերբեյլի՝ այս բոլոր բիոնյութերի շնորհիվ ձեր մաշկը կվերարտադրի իրեն անհրաժեշտ բոլոր կոլլագենները: Փորձագետների կարծիքով` նույնիսկ 50 տարեկանում այս սննդակարգն օգտագործելու դեպքում ձեր դեմքի, պարանոցի, մարմնի, կրծքի մաշկը կարող է այնպիսի առաձգական և թարմ տեսք ունենալ, ինչպես 20 տարեկանում: Պետք է հիշել, որ դեմքի և մարմնի մաշկի բոլոր կնճիռները, ծալքերը, աչքերի տակի հետքերը և կնճիռները սխալ սնվելու և քիչ քնելու հետևանք են: Օրը մի քանի անգամ կերեք հատկապես C վիտամինով հարուստ միրգ և բանջարեղեն, նախաճաշին` վարսակաձավարի շիլա (օվսյանկա), ծծումբով հարուստ սնունդ` ձվի դեղնուց, 3 օրը մեկ` 1 ձու: Այս ամենի համար չափազանց օգտակար և սննդարար պտուղ է ավոկադոն` թե՛ որպես սնունդ, և թե՛ որպես ամբողջ մարմնի մաշկը սնուցող միջոց: 168.am



To top