< Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ԱՍՀ նախարարը
18.10.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արգենտինան շատ է կարեւորում գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Բեատրիս Պագլիերի

Արգենտինան շատ է կարեւորում գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը եւ առաջարկում է կազմել աշխատանքային ծրագիր՝ մեր ցանկություններին գործնական տեսք հաղորդելու նպատակով: Այս մասին, հոկտեմբերի 17-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արգենտինայի էկոնոմիկայի եւ պետական ֆինանսների նախարարության արտաքին առեւտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին:   Շեշտադրելով երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը գյուղատնտեսության բնագավառում նախանշել են երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ. մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ երկու պետությունների նախարարների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:   Սերգո Կարապետյանը ողջունել է համագործակցության առավել լայն ձեւաչափերի անցնելու առաջարկը, սակայն նշել է, որ մեր երկիրն ունի սննդամթերքի անվտանգության հստակ չափորոշիչներ եւ չի ներկրում գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք: Նախարարն ասել է նաեւ, որ իրատեսական է համարում համագործակցությունը անասնաբուծության, սերմնաբուծության մի շարք ճյուղերում. «Մենք հպարտությամբ ենք տալիս արգենտինահայ մեր հայրենակից Էդուարդո Էռնեկյանի անունը, ով թե՛ Հայաստանում, թե՛ Արգենտինայում իրականացնում է խոշորածավալ ծրագրեր, եւ կարող է կամուրջ հանդիսանալ Հայ-արգենտինական բարեկամության եւ փոխգործակցության համար»:   Հանդիպման ավարտին Բեատրիս Պագլիերին հայ նախարարին հրավիրել է աշխատանքային այցով լինել Արգենտինայում: Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հյուրին տեղեկացրել, որ հոկտեմբերի 18-ին, մեկնարկում է «Արմպրոդէքսպո» եռօրյա ցուցահանդեսը, որը գյուղատնտեսական տարվա ավարտին ավանդաբար ներկայացնում է հողի պարգեւած բարիքները, եւ հրավիրել է հյուրերին մասնակցել այդ ցուցադրությանը:   Հյուրին ուղեկցել են Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էռնեստո Ալվարես Ռիվերան, Արգենտինայի Հանրապետության տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների պատասխանատուներ, ինչպես նաեւ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Լուրեր Հայաստանից - NEWS.am



To top