< Մկնանման կրծողների դեմ պայքարի եղանակներ
14.10.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԱՃԱՌԻ ՏՈՆ ՄՐԳԱՇԱՏՈՒՄ

Գինին միշտ էլ մեծ խորհուրդ ունի հայկական ավանդական սեղաններին: Դեռևս անհիշելի ժամանակից հայ գյուղացին զբաղվել է խաղողագործությամբ և գինեգործությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ գինին մաճառից է դառնում գինի,իսկ լավ մաճառը` բարձրակարգ գինու նախապայման է: Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բարձրորակ մաճառի գինն ու հարգը լավ գիտեն, դրա վառ ապացույցը արդեն ավանդույթ դարձած Մաճառի տոնն է, որը նշվում է 11 տարի շարունակ` հոկտեմբեր ամսվա առաջին կեսին: Տոնը խորհրդանշում է գյուղում գյուղատնտեսական աշխատանքների բարեհաջող ավարտը: Չնայած տարին անբարեհաճ ու դժվար էր մրգաշատցիների համար, բայց հողը սիրող ու պաշտող հողագործի համար ոչ մի դժվարություն արգելք չի կարող հանդիսանալ. ապացոույցը` գյուղատնտեսական տարին տոնախմբությամբ ավարտող գյուղն է: Մաճառի տոնը գյուղում նշվում է մեծ հանդիսավորությամբ, գյուղի կենտրոնում սեղաններ են քցվում` հայկական ավանդական ուտելիքներով: Հյուրասեր մրգաշատցին, այս օրը գրեթե չխնայելով ոչինչ, իր համագյուղացիներին ու հյուրերին հյուրասիրեց ոչ միայն մաճառով, այլև ավանդական հայկական տեսակ-տեսակ ուտեստներով: Միջոցառման ամբողջ ընթացքը զարդարեցին Գուսան Հայկազունն իր խմբով ու Մրգաշատ համայնքի <<Մրգաշատ>> պարային անսամբլը` իր գեղեցիկ պարային կատարումներով: Այս տարի միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, մարզը ներկայացնող համայնքապետեր, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ: Համայնքի բնակչությունը նրանց դիմավորեց առատ սեղաններով, երգ ու երաժշտությամբ: Հյուրերը համտեսեցին մրգաշատցի հողագործների ստեղծած բարիքները, ավանդական մաճառ և անկեղծ բարեմաղթանքներ ուղղեցին մրգաշատցիներին: Մարզպետ Ա. Ղահրամանյանը շնորհավորելով մրգաշացիներին` նշեց. <<Չնայած այս տարի կարկուտը զգալի վնաս հասցրեց մեր գյուղատնետսությանը, այնուամենայնիվ փառք ու պատիվ աշխատասեր հայ գյուղացուն, քանզի այս պայմաններում արդար քրտինքով շարունակում է պայքարել ու արարել>>: Չնանյած դժվարություններին, տարին գրեթե բարեհաջողությամբ փակած աշխատասեր մրգաշատցին արդեն պատրաստվում է հաջորդ տարվան, հույս ունենալով , որ 2014 թվականը բավականին բարեհաջող կգտնվի գյուղացու նկատմամբ: Այնուհետև մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ գյուղնախարար Ս. Կարապետյանն այցելեց Արևիկ համայնքում տասնյակ տարիներ խաղողի մշակությամբ զբաղվող և մարզում հայտնի խաղողագործ Չկալով Մուրադյանի այգեգործական տնտեսություն: Նրանք շրջեցին այգում, որտեղ տիրող թեժ աշխատանքային առօրյան էլ ավելի ոգևորեց հյուրերին: Գյուղնախարարը գովեստի ու գնահատանքի խոսքեր հղեց Չ. Մուրադյանին և աշխատակիցներին, նրանց ցանկացավ երկարակեցություն և արդյունավետ աշխատանք:



To top