< Հայտարարություն
08.10.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արմավիրի մարզում էր ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը

Հ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի միջև դեռևս 2009 թվականին կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ մի շարք ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում իրականացվել են փոխայցելություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ձեռնակներ:   Մինչ այս իրականացված ծրագրերին նոր շունչ հաղորդելու նպատակով այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Արմավիրի մարզում էր Իրանի Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությունը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Արևմտյան Ատրպատականի նահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց մարզի մի շարք արտադրական ընկերություններ. մասնավորապես եղավ ջերմոցային շամպինիոնների աճեցմամբ զբաղվող «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունում, բարձրակագ դռներ արտադրող <<ԻՄՊԵՐԻԱԼ-ՏՈւՐ>> ընկերությունում և <<Նոյան>> բնական հյութերի գործարանում՝ ծանոթանալով արտադրական հնարավորություններին և իրացման շուկային: Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Իրանից ժամանած պատվիրակությունը եղավ նաև <<Հայ միասնության խաչ>> բարեգործական հասարակական կազմակերպությունում:   ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, խոսելով Արմավիրի մարզ կատարած այցի մասին, ընդգծեց, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը և փոխգործակցության ընդլայնումը: Ըստ նրա՝ մարզում նկատվում է տնտեսական առաջընթաց, որն իր հերթին կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:   Կարևորելով կողմերի միջև ձևավորված հարաբերություններին առավել գործնական բնույթ հաղորդելը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, որ ժամանակն է առավել արդյունավետ փոխգործակցություն սկսելու և մինչ այս եղած հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու: Խոսելով նախատեսվող ծրագրերի մասին՝ նա մասնավորապես նշեց, որ արդեն որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզկենտրոն Արմավիրում Արևմտյան Ատրպատականի նահանգը ներկայացնող առևտրային համալիր հիմնելու և Արմավիրի մարզը ներկայացնող նույնատիպ համալիր Արևմտյան Ատրպատականի Ուրմիա քաղաքում հիմնելու մասին: <<Ես վստահ եմ, որ այս ձեռնակները կարևոր նշանակություն կունենան երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման գործում>>,- ասաց մարզպետը:



To top