< Ինչ ուտել աշնանը. մասնագետների խորհուրդները
25.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՐԱՇԽԻՔ

Վերջին տարիներին մարզի շատ հացահատիկագործ գյուղացիական տնտեսություններ զգալի վնասներ են կրում մշակության ագրոտեխնիկական տարբեր միջոցառումների ոչ ճիշտ և ժամանակին կիրառման պատճառով: Հատկապես մեծ են կորուստները բարձր վերարտադրության սերմացուի պակասի, օգտագործված սերմանյութերի չզտման ու չախտահանման և այլ ա•րոտեխնիկական միջոցառումների ժամանակին չկատարման, ինչպես նաև բնակլիմայական խիստ անբարենպաստ պայմանների պատճառներով ցանքատարածությունները մասսայական վարակվում են ժանգերով, ալրացողով, մրիկներով, արմատային փտումներով և այլ հիվանդություններով: Արդյունքում հարյուրավոր գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ կորցրցնում են բերքի 50-60 տոկոսը, առանձին ցանքերում` մինչև 70 տոկոսը: Ահա թե ինչու ԳԱՄԿ-ը գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ուշադրությանն է ներկայացնում հացահատիկային մշակաբույսերի մշակության մի քանի գլխավոր հիմնական հարցեր: 1.Հացահատիկային մշակաբույսերից բարձր բերք ստանալու համար պետք է կիրառել ցանքաշրջանառությունը, այսինքն նույն հողակտորի վրա երկար տարիներ չպետք է մշակել միևնույն բույսը: Ցանքաշրջանառության կիրառման դեպքում բարելավվում է հողի ստրուկտուրան և բարձր է լինում մշակվող բույսի բերքատվությունը: Նկատի առնելով, որ գյուղացիները ներկայումս ունեն փոքր հողակտորներ, խորհուրդ է տրվում կիրառել երկդաշտյա ցանքաշրջանառություն, այսինքն` ցել, ապա` աշնանացան: 2.Բարձր բերք ստանալու կարևոր նախապայման է վարը, որը պետք է կատարվի 25-29 սմ խորությամբ, այնպես որ առը հասնի առին: Ցանելիք սերմնացուն պետք է ունենա հետևյալ տվյալները` 98 տոկոսից ոչ պակաս ծլունակություն, մինչև 3-4-րդ վերարտադրություն և լինի 3-րդ դասից ոչ ցածր: Չի կարելի ցանել շատ մանր չմշակված կամ վնասված սերմեր, քանի որ խոշոր սերմերը նպաստում են բույսերի արմատների արագ աճին: 3.Ցանքից առաջ սերմացուն պետք է ախտահանել քարամրիկի, փոշեմրիկի, ժանգերի և այլ հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար: Պայքարի գործում բավական մեծ արդյունքներ են տալիս հատկապես ՙՌաքսիլը՚, ՙՎիտավաքսը՚, ՙԴիվիդենտը՚: ՙՎիտավաքսը՚ արտադրվում է 75 տոկոսանոց թրջվող փոշու ձևով և ունի ներհատիկային ֆունգիցիդ ազդեցություն, չի վնասում թռչուններին: ՙԴիվիդենտը՚ միջին թունավորության ներհատիկային ազդեցությամբ թունաքիմիկատ է, սերմերն ախտահանվում են խոնավացման եղանակով: Չի կարելի ախտահանված սերմերը պահել երկար ժամանակ, քանի որ ֆունգիցիդները բացասաբար են ազդում սերմի ծլման էներգիայի և ծլունակության վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ աշնանացան ցորենի ծլունակությունը ստուգիչի համեմատ ՙՎիտավաքսով՚ ախտահանման դեպքում նվազում է 8-12, ՙԴիվիդենտով՚ ախտահանելիս` 14-16 տոկոսներով: Ժամանակին որակով և ճիշտ ախտահանելով նշված պրեպարատներով` պայքարի արդյունավետությունը հասնում է 94-96 տոկոսի և գործնականորեն բացառվում է հացահատիկային մշակլաբույսերի սերմերի վարակումը մրիկային հիվանդություններով: ՙՌաքսիլը՚ վստահորեն հաղթում է սերմերով փոխանցվող բոլոր հիվանդություններին: Բարձր արդյունավետությունը հանդիսանում է լավ բերքատվության հիմք: Հատիկի մակերեսին ամուր կպչողականության շնորհիվ ազդող նյութը հայտնվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պայքարել հիվանդությունների հարուցիչների դեմ: Այդ իսկ պատճառով ՙՌաքսիլով՚ ախտահանումը էկոլոգիապես անվտանգ է: ՙՌաքսիլի՚ նորման 1 հա տարածքի սերմ ախտահանելու համար կազմում է 0.4 լ: Ծախսի նորման վերաբերվում է և գարու, և ցորենի սերմերին: ՙՌաքսիլ՚-ը պայքարում է կարծրամրիկի, փոշեմրիկի, ծիլերի սեպտրիոզի, տերևների շերտավոր բծավորության դեմ: 4.Բարձր բերք ստանալու մյուս կարևոր պայմանը ցանքի նորման է: Աշնանացան ցորենի ցանքի չափավոր նորմայի սահմանումը բույսերի մշակության միջոցառումների համալիրում կարևոր հարցերից մեկն է, որը միշտ էլ անհան•ստացրել է երկրագործին: Ցանքի նորմայի որոշումը կախված է մի քանի հան•ամանքներից, նախ և առաջ հողերի տեսակից` բերրի և սակավ բերրի, խոնավությամբ ապահովված և չորային պայմաններում, ջրովի և անջրդի պայմաններում, խաչաձև և սովորական շաղացան ցանքերում: Տարակարծիքներ •ոյություն ունեն նաև խոշոր, միջակ և մանր սերմերի որակի գնահատման, ինչպես նաև ցածր նորման կշռային և ծլունակ սերմերով որոշելու եղանակների մասին: Ցանքի նորմայի որոշումը կախված նաև տվյալ գոտուց, հողի բերրիությունից, թեքության աստիճանից, մթնոլորտային տեղումների տարեկան գումարից, դիրքից և այլն: Ցանքի նորմայի հարցի ուսումնասիրության արդիականությունը չի նվազում, նորանոր, առավել արդյունավետ սորտերի ստացումը պահանջում է մշակել ցանքի այնպիսի նորմաներ, կամ սնման մակերեսի այնպիսի չափեր, որոնք նպաստեն հեկտարը լրիվ ծանրաբեռնելու, արևային էներգիայի կլանման տոկոսը մեծացնելու, ավելի բարձր բերք ստանալու նպատակով: Չափավոր խիտ ցանված աշնանացան ցորենի ցանքատարածքներն ավելի լավ են ձմեռում և համեմատական կար•ով շուտ են հասունանում: Աշնանացան ցորենի հատիկի դաշտային ծլունակությունը թեքություններում հարթությունների համեմատությամբ շուրջ 10 տոկոսով ցածր է, իսկ անկումը` 8-10 տոկոսով ավելի: Այդ պատճառով թեքություններում ցանքի նորման 10-15 տոկոսով ավելի պետք է լինի, որը նպաստում է հողի էրոզիայի կանխմանը: Աշնանացան ցորենի ցանքի նորման չորային պայմաններում համեմատաբար ցածր պետք է լինի: Հայտնի է, որքան աշնանացան ցորենի ցանքի աճման և զարգացման պայմանները վատ են, ցանքի նորման պետք է համեմատաբար բարձր լինի /8-10 տոկոսով/: Ցանքի նորման կախված է նաև ցանվող սորտերի առանձնահատկություններից, այն ուժեղ թփակալվող է, ինչպես նաև պառկելու մեծ հակում ունի: Պառկող ցորենի ցանքի նորման համեմատաբար պետք է ցածր լինի: Աշնանացան ցորենի ցանքի կշռային նորման կախված է նաև սերմանյութի 1000 հատիկի կշռից և ցանքային պիտանելիությունից: Ցանքի նորման սահմանվում է մեկ միավոր տարածության վրա ցանվող ծլունակ հատիկների քանակով, որը նույնպես կախված է կլիմայական պայմաններց, հողի վիճակից, մոլախոտերով վարակվածության աստիճանից, նախորդ կուլտուրայից և այլն: Լեռնային պայմաններում 1 հա-ի վրա ցանվող աշնանացան ցորենի ծլունակ հատիկների քանակը հավասար պետք է լինի 5,5-7,0 մլն, իսկ նախալեռնային, չոր պայմաններում 6,5-7,5 մլն: Այդ նույն պայմաններում, երբ աշունը խոնավ է, դաշտային ծլունակությունը լինում է բարձր, բույսերն ուժեղ թփակալում են և ստացվում է նորմալ խտությամբ բուսածածկ, անհրաժեշտ է ցանքի նորման մի փոքր պակասեցնել, հասցնելով 1 հա-ում 5 մլն ծլունակ հատիկի: Ցորենի կան•ուն ցածրացողուն, չպարկող սորտերի /Բեզոստայա 1, Ավրորա, Կավկազ, Արմյանսկայա-60, Յուբիլեյնայա և այլն/ ցանքի նորման ուժեղ պարարտացված հողերում պետք է բարձր լինի 7-7,5 մլն ծլունակ հատիկ 1 հա-ում: 5.Միջին հաշվով սերմը պետք է ցանվի 5-7 սմ խորությամբ: Ցանքը պետք է կատարել ցրտերը սկսվելուց 50-60 օր առաջ, որպեսզի բույսերը թփակալվեն, թփակալման հան•ույցներում կուտակեն անհրաժեշտ քանակությամբ ածխաջրեր և դիմանան ձմռան ցրտերին: Ցանքից հետո պետք է կատարվի գլանում: Ջրովի տարածություններում, հատկապես կեղևակալող հողերում աշնանը պետք է ջրել 2 անգամից ոչ պակաս, որպիսի այդ շերտը փափկի և բույսերը կարողանան համերաշխ ծլել: Որպեսզի ունենանք արդյունավետ բերք, պետք ցանքը կատարել օպտիմալ ժամկետներում, տաք եղանակներին, դաշտեզրերի մոլախոտերը պետք է ոչնչացնել հերբիցիդներով, նպատակաուղղված պայքարը լվիճների դեմ:



To top