< ԴԴՈՒՄԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
18.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Հայաստանում առաջին գյուղատնտեսական անվճար շուկան՝ Eagro.am

Առաջին անգամ Հայաստանում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում, գործարկվել է գյուղատնտեսական ծրագիր, որը լիարժեքորեն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները՝ հօգուտ գյուղացիների և անհատ ձեռներեցների: Eagro.am-ն ընդարձակ ինտերնետային շուկա է, որտեղ գյուղացիները կարող են վաճառքի հանել իրենցգ յուղմթերքը, իսկ գնորդը արագ գտնել իրեն անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքները: Չնայած ծրագիրը գործարկվել է միայն այս տարվա հունիսին, արդեն գրանցվել են eagro.am–ի միջոցով վաճառքի և գործարքների դեպքեր, և բազմաթիվ օգտատերեր շարունակում են ստանալ զանգեր գնորդներից: Կայքում բացի անհատ վաճառողներից ուգնորդներից, արդեն գրանցված են նաև մի շարք սննդարդյունաբերական և այլ ընկերություններ, որոնք հետաքրքրված են արագ և առանց միջնորդի գնումներ կամ վաճառքկատարել: Eagro.am-ը ստեղծել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը: Նման կայքեր մեծ հաջողությամբ գործում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, աֆրիկյան երկրներում: Վիճակագրական տվյալներով, նման կայքերը հնարավորություն են տալիս օգտատերերին 20-60 տոկոսով ավելացնել իրենց եկամուտը և կրճատել ծախսերը: Eagro.am-ում անվճար գրանցվելով, ֆերմերն ու գնորդըն կարող են միմյանց հետ կապ հաստատել առանց միջնորդի, և առանց տրանսպորտի գումար ու ժամանակ ծախսելու: Ցանկացած ապրանքատեսակ գտնելո ւհամար պարզապես պետք է մտնել կայք, գտնել հայտարարությունները, բջջային հեռախոսով զանգահարել վաճառողին, պայմանավորվել գնի, փոխադրամիջոցի և այլնի մասին, և հանդիպել առք ու վաճառք իրականացնելու համար: Ավելին, հատուկ նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու համակարգչից, eagro.am-ը հասանելի է նաև ամենապարզ բջջային հեռախոսի միջոցով: Բավական է պարզապես մեկ անգամ գրանցվել կայքում, դուրս գրել բջջային կոդերը, և ուղարկել կայքի կարճ համարին բջջային հաղորդագրությու նհամապատասխան կոդերով: Վաճառողը կարող է բջջային հեռախոսով հայտարարություններ տեղադրել, գնորդը կարող է նույն կերպ ստանալ իրեն հետաքրքրող հայտարարությունները: Նույն բջջային հեռախոսով նրանք կարող են օգտվել eagro.am-ի առաջարկած բազմաթիվ այլ ծառայություններից՝ անվճար գյուղատնտեսական խորհրդատվությունից, գյուղտեխնիկայի ու բեռնափոխադրման ծառայությունների հայտարարություններից, եղանակի տեսությունից, միջինգներից, և այլն: Մեր տարածաշրջանում սաառաջին նման կայքն է, և Հայաստանում տարածվելուց հետո այն կընդլայնվի նաև դեպի Վրաստան, Ռուսաստան և այլ երկրներ՝ հայաստանյան գյուղմթերքն արտերկրյա գնորդների շրջանում առավել հասանելի դարձնելու համար:



To top