< Կարտոֆիլի ցեց
17.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԴԴՈՒՄԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Դդումը գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս է: Այն օգտագործում է սննդի, վերամշակող արդյունաբերության մեջ: Ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի և կարոտինների պարունակությամբ գերազանցում է շատ բանջարային մշակաբույսերի: Առաջարկվող սորտանմուշները բերքատու են, համեմատաբար դիմացկուն են հիվանդությունների և վնասատուների նկատմամբ և աչքի են ընկնում պտուղների որակական ու համային բարձր ցուցանիշներով: Կարող են հանդիսանալ անփոխարինելի հումք դիետիկ և մանկական սննդամթերքի պատրաստման համար: Սորտերի նկարագրությունը ԲԵՐՔԱՆՈՒՇ: Միջահաս սորտ է: Բույսերը միջին հզորության, միջին ճյուղավորվածության: Գլխավոր ցողունի երկարությունը մինչև 3,0 մ է: Տերևը միջին մեծության, մուգ կանաչ սպիտակ բծավորությամբ: Ըստ պտղի ձևի առանձնանում են հետևյալ ձևերը` տանձաձև, կարճ տանձաձև, սեղմված կարճացած, սեղմված երկարավուն: Պտղամիսը բաց նարնջա•ույն է, նուրբ և քաղցր: Պտղի միջին զանգվածը 4,8-5,0կգ: Բերքատվությունը 360,0-410,0ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Շրջանացվել է 1991 թ.-ին: Գիծ 10/1: Միջահաս է: Բույսերը միջին հզորության, միջին ճյուղավորվածության: Գլխավոր ցողունի երկարությունը մինչև 2,0 մ է: Տերևը միջին մեծության, մուգ կանաչ սպիտակ բծավորությամբ: Պտուղը գլանաձև է: Պտղամիսը մուգ նարնջագույն է, նուրբ և քաղցր: Պտղի միջին զանգվածը 5,0-5,3կգ: Բերքատվությունը 310,0-330,0 ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: ԱՐԱՐԱՏԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ: Միջահաս սորտ է: Բույսերը միջին հզորության, միջին ճյուղավորվածության: Գլխավոր ցողունի երկարությունը մինչև 3,5 մ է: Տերևը միջին մեծության, կանաչ գույնի: Պտուղը գնդաձև կամ օվալաձև վարդագույն երանգով: Պտղամիսը բաց կրեմագույն է: Պտղի միջին զանգվածը 6,0-7,0 կգ: Բերքատվությունը 460,0-470,0 ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Գիծ 8/18: Միջահաս սորտ է: Բույսերը միջին հզորության, միջին ճյուղավորվածության: Գլխավոր ցողունի երկարությունը մինչև 3,5 մ է: Տերևը միջին մեծության, կանաչ գույնի: Պտուղը գնդաձև է, սպիտակականաչավուն երանգով: Պտղամիսը բաց դեղնավուն: Պտղի միջին զանգվածը 7,0-7,5 կգ: Բերքատվությունը 507,0-520,5 ց/հա: Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Մշակության տեխնոլոգիան Դդումը լավ է աճում օրգանական նյութերով հարուստ և մեխանիկական կազմով թեթև հողերում, ինչպես նաև կարելի է մշակել առուների և ճանապարհների եզրերին: Դդումի համար լավ նախորդներ են հանդիսանում բանջարեղենը, կարտոֆիլը և կերային մշակաբույսերը: Դդումի մշակությունը սկսվում է 25-30 սմ խորության ցրտահերկով, վարի տակ տալով օրգանական պարարտանյութեր 20-30տ/հա և ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի 50-70 %-ը: Մնացած ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերը տրվում է սնուցման ձևով 2-3 տերև և իգական ծաղիկների ծաղկման շրջանում: Ցանքը կատարել ապրիլի վերջին կամ մայիսի առաջին տասնօրյակում, երբ հողի 10 սմ խորության վրա ջերմաստիճանը 10-120 է: Նախքան ցանքը սերմերը ենթարկել քիմիական և թերմիկ ախտահանման: Ծիլերը հողաբնակ վնասատուներից պաշտպանելու համար ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնի շուրջը ցանել թունավոր գրավչանյութ: Ցանքի լավագույն սխեման է 200+80/2x70 սմ, ընդ որում թմբերի լայնությունը պետք է լինի 2,8 մ, իսկ բույսերի հեռավորությունը միմյանցից 70սմ: Կախված սերմերի չափսերից դդումի ցանքի նորման է 4,0-5,5 կգ/հա, ըստ որում թմբերի վրա մշակելիս ցանում են քեշի եկած հողում նախօրոք տեսակավորված, թրջած կամ ծլեցրած սերմերը: Սերմերը ցանվում են բներում 4-5 սմ խորության հողում: Ցանքից հետո դաշտը ջրել: Ծլելուց հետո տալ երկրորդ ջուրը և մինչև ծաղկելը բույսերը չջրել: Այդ ընթացքում կատարվել է առաջին քաղհանը և նոսրացումը, բնում թողնելով 1-ական բույս: Ծաղկումից առաջ կատարել երկրորդ քաղհանը, փխրեցումը, կուլտիվացիան, սնուցումը և թփերի ուղղումը: Ծաղկման փուլում տալ երրորդ ջուրը, իսկ հետագայում բույսերը ջրել ըստ պահանջի /5-6 անգամ /: Կատարել նախազգուշական սրսկումներ լվիճի և ալրացող հիվանդության դեմ` կոնֆիդորի 0,3% և ռիդոմիլի 0,25% պատրաստուկներով: Պայքար հողաբնակ վնասատուների դեմ Ծիլերը հողաբնակ վնասատուներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում ցանքի ժամանակ յուրաքանչյուր բնի շուրջը շաղ տալ թունավոր գրավչանյութ: Բվիկների դեմ կարելի է սրսկել ամբուշի կամ ցիմբուշի 0,2 % կամ սումիցիդինի 0,1 % էմուլսիայով: Բերքահավաքը Բերքը անհրաժեշտ է հավաքել, երբ պտուղները ստանում են սորտին հատուկ գույն, կեղևը դառնում է կոշտ և տեղի է ունենում պտղակոթի փայտացում: Դդումը հավաքում են միանվագ: Դդումի 1 հեկտարից ստացվում է միջինում 300-350ց բերք: Բերքը հավաքելուց հետո պտուղները պետք է պահեստավորել 3-100 C պահեստներում, որտեղ հարաբերական խոնավությունը պետք է լինի 70-75 %: Պտուղները պետք է շարվեն 8-10 սմ ծղոտի շերտի վրա: Ջերմաստիճանի իջեցման ժամանակ պետք է պտուղները վերևից նույնպես ծածկվեն ծղոտով:



To top