< ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ
12.09.2013 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

Կարտոֆիլի ցեց

Թիթեռը – մոխրագույն է, ոչ մեծ չափերի, առջևի թևերը մինչև 13մմ է: Էգը ապրում է երեք շաբաթ և ավելի, կրկնակի զուգավորումից հետո նա նորից ձվադրում է: Թիթեռները թռչում են արևածագից 2 ժամ հետո և մութը ընկնելուց հետո: Ցերեկվա շոգին նստում են տերևներին` հակառակ /ներքևի/ կողմի վրա: Ձուն դնում են կարտոֆիլի և մյուս մորմազգի կուլտուրաների տերևների հակառակ կողմի կամ հողի, կամ պալարի և պտղի վրա: Ձուն օվալաձև է` 0.35-0.45մմ, նոր դրված ձվերը սպիտակավուն եմ, պատված սոսնձանյութով: Ձվից թրթուրը դուրս է գալիս մինչև 5 օրում:   Թրթուրը – հասուն թրթուրի երկարությունը մինչև 10-13մմ է: Կախված սնունդի տեսակից` գույնը դեղնա-վարդագույն կամ մոխրա-կանաչավուն:   Հարսնյակը - տեղավորված է մոխրա-արծաթավուն բոժոժի մեջ: Բոժոժի երկարությունը մոտ 10մմ: Բոժոժը հիմնականում գտնվում է հողի մակերեսին, բույսի հիմքի կամ տերևակոթունի վրա: Մեկ ցիկլի զարգացումը ամռանը 25-30 օր, իսկ ձմռանը և պահեստներում կախված ջերմաստիճանից կարող է ձգձգվել 40 օրից մինչև 2 ամիս և ավելի:   Վնասը - ականում են մորմազգի կուլտուրաների` կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ, պղպեղ, ծխախոտ, մոլախոտի տերևները: Կախված տերևների մեծությունից թրթուրը անցնում է այլ տերևի վրա: Ականում է նաև ցողունը, ականած տեղից վերև ցողունը չորանում է: Թրթուրների հասցրած վնասը հատկապես մեծ է, երբ մտնում են կարտոֆիլի պալարների մեջ, լոլիկի և այլ մորմազգի կուլտուրաների պտղի մեջ, այնտեղ կարելի է հանդիպել բազմաթիվ թրթուրների` նույնիսկ մեկ պտղի մեջ մինչև 15 թրթուր: Նրանք փչացնում, ոչնչացնում են պալարները, պտուղները, գցում են ապրանքային տեսքը, առաջացնում են բազմաթիվ անցքեր-անցուղիներ: Ոչ հաճախ մեկ թրթուրը կարող է 3-4 անցուղիներ բացել: Հաճախ, երբ ուժեղ է վարակը այն օգտագործման համար կարող է դառնալ ոչ պիտանի: Այդպիսի պալարները խստիվ արգելվում է պահպանել սերմի համար, տեղափոխել և վաճառել այլ վայրերում: Անհրաժեշտ է խստորեն պահպանել կարանտին - բուսասանիտարական միջոցառումները, բուսասանիտարական կանոնները և նորմերը, տնտեսական վնասի սահմանափակման, առողջ միջավայրում առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրության նպատակով:   Պայքարի միջոցառումները   Մորմազգի մշակաբույսերի և բերքի մնացորդների հավաքում ու ոչնչացում` այրման կամ հղում թաղման միջոցով: Հողի ծածկման շերտը պետք է լինի առնվազն 40սմ: Պայքարը դաշտամիջյան մոլախոտերի դեմ իրականացնել քիմիական ինսեկտիցիդներով: Վերոհիշյալ բոլոր գործողությունները պետք է կատարվեն նաև ջերմատներում: Բացի դրանից, ջերմոցային հողը փորել, ախտահանել ինսեկտիցիդներով և ծխահարել ծծումբով: Վերը նշված գործողություններից հետո ջրված ջերմատան հողը ծածկել պոլիէթիլենային թաղանթով: Ջերմատան հարակից տարածքներում կատարել մոլախոտերի դեմ քիմիական պայքար: Նշված տարածքներից սերմի համար վերցված կարտոֆիլը պետք է օգտագործել պարենային, կերային և տեխնիկական նպատակներով: Բաց գրունտում, որտեղ 2012թ-ին շրջանացված են եղել մորմազգի կուլտուրաներ, կատարել խորը վար 25-30սմ խորությամբ: Կարտոֆիլի տնկանյութի պահպանման համար պահեստներում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 3-50C: Եթե չկա հնարավորություն ջերմաստիճանի իջեցման, առաջարկվում է կիրառել լիպիդոցիդ կամ միտոքսիբացիլին բիոպրեպարատները բերքահավաքից անմիջապես հետո ընկղմել 1% լուծույթի մեջ/100գ-10լ ջրին/ , պահել 4-5 րոպե, չորացնել և դնել պահպանության: Որաշակի արդյունք է տալիս կոլորոդյան բզեզի դեմ օգտագործված դեցիս 0.5% և ցիմբուշ0.1% պրեպարատների օգտագործումը ցեցի թրթուրների դեմ:



To top