< ԴԵՂՁԵՆԻ
10.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ

Երևանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը սեպտեմբերի 10-ից սկսում է խաղողի մթերման գործընթացը: Այս տարի նախատեսված է մթերել մինչև 17000 տոննա խաղող: Չնայած գարնանը տեղացած կարկուտին և եղանակային անբավարար պայմաններին, այս տարի Արմավիրում խաղողի առատ և որակյալ բերք է սպասվում: Խաղողի մթերման գինը 1 կգ համար նախատեսված ` 145 դրամ, նախորդ տարվա 140 դրամի փոխարեն: Մթերված բերքի գումարը գյուղացին կարող է ստանալ խաղողը հանձնելուց հետո` 4-5 բանկային օրվա ընթացքում: Երևանի Կոնյակի գործարանը նաև որոշել է ամբողջովին զրոյացնել արմավիրցի 350 խաղողագործի ապառիկ վերցված բուժանյութի պարտքերը, որոնց այգինները 100%-ով տուժել են մայիսի 12-ին տեղացած կարկուտից: Այն կազմում է մոտ 54 միլիոն ՀՀ դրամ: Չնայած խաղողի մթերման գինը այնքան էլ չի գոհացնում խաղողագործներին, բայց այգետերերը շատ գոհ են Երևանի կոնյակի գործարանից, քանի որ երկար տարիների փոխշահավետ համագործակցության շնորհիվ, այսօր արմավիրցի գյուղացին սիրով է մշակում իր խաղողի այգիները: Այսօր մարզում խաղողը այն միակ մշակաբույսն է, որի վրա կատարված ծախսերը աննպատակ չեն, քանի որ բերքը իրացնելու լայն հնարավորություն է տրված գյուղացուն: Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խաղողի մթերումը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:



To top