< ՅՈԴ
02.09.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՍԱԹԵՆԻ՚

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղը մարզի սահմանամերձ գյուղերից է: Գյուղում զբաղվում են անասնապահությամբ, պտուղբանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերի մշակմամբ: Գյուղն իր անվանումը ստացել է պատմական Հայաստանի նախկին մայրաքաղաք Երվանդաշատի անունից: Գտնվելում Արաքս և Ախուրյան գետերի հատման կետում, գյուղը ոչ միայն հրաշք բնություն ունի, այլև բարեբեր հողեր գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Գյուղը չլուծված սոցիալ տնտեսական խնդիրեր ունի` անբարեկարգ գյուղամիջյան ճանապարհներ, գործազրկություն, անգամ միջհամայնքային տրանսպորտի բացակայություն: Բայց երվանդաշատցիները աշխատանք ունենալու յուրօրինակ ձևը գտել են` գրեթե չկա մի ընտանիք, որ չզբաղվի չրի արտադրությամբ: Իսկ չիր արտադրելու ավանդույթը այստեղ կարելի է ասել շատ երկար տարիների պատմություն ունի: Դեռևս խորհրդային տարիներից Երվանդաշատ գյուղը հայտնի էր իր ծիրանի չրով: Այժմ գյուղում պատրաստում են ոչ միայն ծիրանի, այլև կեռասի, սալորի, դեղձի, տանձի և խնձորի անմահական համ ու հոտ ունեցող չրեր, որոնք մեծ պահանջարկ ունեն: Գյուղը ունի չիր արտադրելու և չրարատադրությունը զարգացնելու բոլոր նախապայմանները: Երվանդաշատի աշխարհագրական դիրքը, տարեկան արևային օրերի քանակը, թարմ մրգեր` սրանք բոլոր այն առաջնահերթ նախապայմաններն են, որոնք անհրաժեշտ են չիր արտադրելու համար: Այսօր գյուղում գործում է ՙՍաթենի՚ անվանումով սպառողական կոոպերատիվը, որը իր անունը ստացել է ծիրանի առավել հայտնի տեսակի` Սաթենիի անունից: Սպառողական կոոպերատիվի նախագահն է Արկադի Խաչիկյանը: Կոոպերատիվը գործում է երկու տարի և ունի 36 անդամ: Արտադրության մեջ ներգրավված են նաև հարևան Բագարան գյուղի բնակիչները: Չնայած կարճ ժամանակ է, ինչ գործում է կոոպերատիվը, բայց կոոպերատիվի արտադրած չրերը հայտնի են ոչ միայն հանրապետությունում: Արտադրանքը հիմնականում իրացվում է ներքին շուկայում` սուպերմարկետներում, շուկաներում, ինչպես նաև` Զվարթնոց օդանավակայանի խանութներում: Ա. Խաչիկյանը հպարտությամբ է նշում, որ անցած տարի •յուղում արտադրվել է մոտ 60 տոննա չիր, որոնց մեծ մասը բարձրորակ է եղել: Ա. Խաչիկյանի հավաստմամբ առաջնային խնիդիր է չորանոցների հարցը: Եթե լուծվի չորանոցների հարցը, ապա գյուղում միայն կարտադրվի բարձրորակ չիր, և այդ դեպքում էլ իրացման խնդիր գրեթե չի լինի: Այնուամենայնիվ երվանդաշատյան չրի պահանջարկ տեղական շուկայում կա, հատկապես սուպերմարկետերում, ինչը խոսում է արտադրանքի բարձր որակի մասին:



To top