< ԴԱՇՏԱՅԻՆ ՕՐԵՐ
26.08.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՅՈԴ

Յոդը (հուն. ιώδης, iodes մանուշակագույն, լատ. Iodum) Մենդելևի քիմիական էլեմենտների պարբերական աղյուսակի 53-րդ էլեմենտն է, դասվում է հալոգեններին: Պարզ նյութը` I2 յոդը, մուգ մանուշակագուն մետաղական փայլով բյուրեղներ է, հեշտությամբ առաջացնում է մանուշակագույն գոլորշի, ունի բնորոշ հոտ: ենսաբանական նշանակությունը Յոդը դասվում է միկրոէլեմենտներին և ներկա է համարյա բոլոր օրգանիզմներում: Որոշ ծովային ջրիմուռներ կուտակում են մինչև 1% յոդ: Կենդանիների և մարդու մոտ յոդը մտնում է թիրոիդ հորմոնների կազմի մեջ: Թիրոիդ հորմոնները` թիրոքսինը և տրիյոդթիրոնինը, արտադրվում են վահանագեղձում, օրգանիզմի զարգացման և նյութափոխանակության վրա թողնելով բազմակողմանի ազդեցություն: Մարդու օրգանիզմում յոդի պարունակությունը կազմում է 12-20 մգ, օրական պահանջարկը` 0.2 մգ: Ռացիոնի մեջ յոդի պակասը կամ բացակայությունը բերում է հետևյալ հիվանդությունների առաջացման` • Էնդեմիկ զոբ • Կրետինիզմ • հիպոթիրիոզ: Քանի որ որոշ բնակելի տարածքներում հողը յոդ չի պարունակում և այնտեղ աճող բույսերը զուրկ են յոդից, յոդի պակասը լրացվում է յոդացված կերակրի աղի միջոցով: Կիրառությունը բժշկության մեջ Յոդի 5%-անոց սպիրտային լուծույթը օգտագործվում է մաշկի վնասվածքների դեզինֆեկցիայի համար (միայն արտաքին օգտագործման համար), իսկ օրգանիզմում յոդի դեֆիցիտի պայմաններում նշանակվում են յոդի աղեր: Օսլայի և այլ պոլիմերների հետ յոդի միացությունները(Յոդինոլ, Յոքս, Բետադին) ավելի նուրբ ազդեցության անտիսեպտիկներ են: Յոդը մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոէլեմենտ է, որը կենտրոնացած է վահանաձև գեղձում: Այն արյան միջոցով անցնում է այլ օրգաններ ու հյուսվածքներ և օրգանիզմից դուրս է բերվում երիկամների միջոցով: Նրա հիմնական գործառույթը թիրեոիդային հորմոնների (վահանագեղձի հորմոնների)` թիրոքսինի ու թրիյոդթիրոնինի սինթեզն է: Յոդի պակասը մեծացնում է թիրեոթրոպային հորմոնի արտադրությունը, ինչի հետևանքով վահանաձև գեղձը հարմարվում է նոր պայմաններին` մեծանալով ու փոխհատուցելով հորմոնների արտադրությունը: Գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են յոդի պակասից: Դրանց դրսևորումը կախված է մարդու տարիքից և նրանից, թե երբ է սկսվել հիվանդությունը: Յոդի պակասը սկսում է ազդել երեխայի վրա դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում: Վահանաձև գեղձի հորմոնների պակասը մեծացնում է վիժումների, մահացած երեխաների ծննդի, մանկական մահացության թիվը: Այս ամենից զերծ մնալու համար սննդակարգի մեջ հնարավորինս շատ ներառեք կաթ, ընկուզեղեն, ծովաձուկ, ինչպես նաև այլ ծովամթերքներ, յոդացված աղ, ֆեյխոա և սխտորը, լիմա լոբին, շվեյցարական մանգոլդը, քունջութի սերմերը, սպանախը, շաղգամը: Յոդի պակասը կարող է բերել լուրջ առողջական խնդիրների: Յոդի պակասի նախանշաններից են գրգռվածությունը, դեպրեսիան, մտավոր հետամնացությունը, ընկալման դժվարությունները, վահանաձև գեղձի խանգարումները, քաշի ավելացումը, անպտղությունը, կոպիտ մաշկը, հոգնածությունը, փորկապությունը, հղիների մոտ պտղի մահն արանդում:



To top