<  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԴԱՇՏԱՅԻՆ ՕՐԵՐ

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններում <<Տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի>> շրջանակներում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման համար բարեհաջող կերպով կիրառվում են նոր ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է տրվում մարզի գյուղատնտեսությունը զարգացնել և նոր տեխնոլոգիաների շնորհիվ ստանալ արդյունավետ բերք: Ծրագրերի նպատակն է գործնականորեն ֆերմերներին ցույց տալ, որ նոր տեխնոլոգիաները ավելի առաջավոր են, քիչ ծախսատար, հեշտ իրականացվող, բարձր բերքատվություն ունեն և հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն են: Այս տարի Արմավիրի մարզում իրականացվող չորս ծրագրերից երկուսը Վաղարշապատի տարածքում են, երկուսը` Արմավիրի: Ծրագրերի մեկնարկը սկսվել է վաղ գարնանից: Ծրագրեր իրականացման հենց առաջին օրվանից եղել են Արմավիրի ԳԱՄԿ-ի մասնագետների և ԳԽ-ների ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպված դաշտային օրերն ու սեմինարները տվել են իրենց արդյունքները: Տվյալ համայնքերում, որտեղ իրականացվել են այդ ծրագրերը, համայնքի բնակիչներից շատերը, ովքեր երկար տարիներ զբաղվում են բանջարաբուծությամբ, հաջորդ տարի որոշել են կիրառել այս տեխնոլոգիաները, իսկ պոմիդորի և սմբուկի աճեցնելու համար օգտագործել տեղական սորտերի սերմերը, որոնք տարբերվում են իրենց համային և որակական հատկություններով: Օրերս Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատակիցները հերթական դաշտային օրերը և սեմինարներն էին անցկացվում Արմավիրի` Այգեշատ, Ամբերտ, Ակնալիճ և Սարդարապատ համայնքների այն ֆերմերային տնտեսություներում, որտեղ իրականացվում են նշված ծրագրերը և բարեհաջող կերպով արդեն սկսվել, և ընթացքի մեջ է, լոլիկի և սմբուկի բերքահավաքը: Սեմինարի նպատակն էր շահագրգիռ ֆերմերներին ներկայացնել ծրագրերում իրականացվող տեխնոլոգիաների առավելությունները, սորտանմուշների նկարագրությունը, աճեցման պայմանները: Վերջին տարիներին եղանակային անբարենպաստ պայմանները, նոր վնասատուների ու հիվանդությունների ի հայտ գալը բանջարաբոստանային մշակաբույսերի վաղաժամ չորացման և բերքատվության նվազման պատճառ են դառնում: Տվյալ 4 ծրագրերը հնարավորություն են տալիս բանջարանոցային մշակաբույսերի մշակման համար ամենակարևորը կիրառել տեղական սորտի սերմեր, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ագրոտեխնիկական նոր միջոցառումներ իրականացնել, որոնք հնարավորություն են տալիս մշակաբույսերը պահպանել վնասատուներից և հիվանդություններից: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին ծրագրի մասնակից ֆերմերները նշեցին, որ ծրագրերի շնորհիվ սպասվածից ավել բերք են հավաքում և հուսով են, որ մինչև ծրագրի ավարտը առատ բերք կստանան:



To top