< Օգոստոս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ
08.08.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման մասին Հայտնվում է մարզի բոլոր գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին, գյուղմթերքներ արտադրող կազմակերպություններին այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքում կազմակերպում են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որոնց նպատակն է ՀՀ բոլոր մարզերում գործող գյուղացիական տնտեսություններին հնարավորություն ընձեռնել անվճար հիմունքներով ներկայացնելու բացառապես սեփական գյուղատնտեսական արտադրանքը երևանյան սպառողներին` ձևավորելով գյուղմթերքների փոխշահավետ գին: Տոնավաճառները գործելու են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ժամը 0900-ից մինչև 1800-ն: Տոնավաճառները գործում են հետևյալ հասցեներում. 1. Մաշտոցի պողոտա 16 /Մալիբու սրճարանի հետնամասում/ 2. Կասյան և Կոմիտաս փողոցների հատման հարող տարածքում: Տոնավաճառին կարող են վաճառվել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված և կամ վերամշակված ցանկացած գյուղատնտեսական մթերք, բացառությամբ` կաթնամթերքից և թարմ մսից: Տոնավաճառում վաճառվող ապրանքը պետք է լինի միայն վաճառողի սեփական արտադրանքը: Տոնավաճառներին մասնակցությունն անվճար է: Մասնակիցները ներկայացնելու են անձը հաստատող փաստաթուղթ և ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ի տեղեկանքը: Տոնավաճառներին մասնակցող գյուղացիական տնտեսություններին անվճար կտրամադրվեն տաղավարներ, վրաններ, կշեռքներ /2 մասնակցին` 1 կշեռք: Տոնավաճառին մասնակցելու ցանկություն և լրացուցիչ հարցեր ունեցող գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ին, հասցեն` ք. Արմավիր, Աբովյան 71 /մարզպետարանի շենք 1-ին հարկ 124-126 սենյակներ/ հեռախոսներ` (0237) 2-26-09, 2-05-42 բջջային` 091-01-36-10, 077-46-39-78, 099-42-85-82 www.armavir.agro.am, E-mail armavir-gamk@inbox.ru



To top