< ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱՄԿ-ում
31.07.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Մրցակցային դրամաշնորհների մրցույթ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման րասենյակ >>ՊՀ-ի կողմիցիրականացվում է <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության >> ծրագիրը, որի բաղադրիչներից է <<Մրցակցային դրամաշնորների ծրագիրը>>: Բաղադրիչը իրականացվում է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, համաձայն գործող ընթացակարգի: Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցե լնոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների,մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին` • Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում: • Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրության, վերամշակման, պահեստավորման նոր տեխնոլոգիաների ներդրում: • Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում: • Գյուղատնտեսության ոլորտ ում կոոպերացիայի զարացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում: • ՀՀ տարածաշրջաններում կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նորտեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում: Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել` • Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸևայլն), միավորումներ (ասոցիացիաներ), • Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր: Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և ունենան տարբեր սեփական հողակտորներ (ֆերմերային խմբի անդամները չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարողեն լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից: Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայությունմատուցողներիցպահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին: Ծառայություն մատուցող կարող են լինել` • Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ • Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ • Հասարակական, հետազոտական և կրթական հաստատությունների մասնագետներ • Հասարակական կազմակերպությունների, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների, Գիտասփյուռի, Արարային Համալսարանի մասնագետներ և փորձագետներ • Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ:   Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով: Որպես այլմասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև: Բացի ֆինանսական ներդրումից հավակնորդները կարող են կատարել ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն,հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի հետ:   Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին` • Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը, • Ծրագրի համար պահանջվող դրամաշնորհի գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար, • Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ, • Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը, • Դիմորդը չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ, • Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:   Դիմումների ընդունումը և գնահատումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) հայտերը և նրանց կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն <<Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ >>ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարություն մինչև 2013 թ. սեպտեմբերի 07,ժամը 16:00: Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն քննարկվի: Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը` կրկնօրինակներ:   Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը: Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալ ո ւ նպատակով, <<Գյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ>> ՊՀ-ի <<Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի>> քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ըստ ստորև բերված ժամանակացույցի: ք. Արմավիր, մարզպետարանի շենք, Աբովյան 71 Փաստաթղթերի ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ • Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից • “ԳԾԻԳ” ՊՀ-ից էլ. փոստ-armavir-gamk Կայք -www.armavir.agro.am Հեռ – 0237—2-05-42, 0237-2-26-09



To top