< ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻÜԳ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
25.07.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱՄԿ-ում

Արմավիրի ԳԱՄԿ ՓԲԸ-ում ընթանում է ՀԱԱՀ ԱՇ ֆակուլտետի ԽՏ մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան: Ուսանողները մասնակցում են տարբեր ուսուցողական դասընթացների, լինում են դաշտերում, ջերմոցներում, այգիներում, ուր տեսնում են, թե ինչպես են աշխատում պրոֆեսիոնալ խորհրդատուները, ում նրանք պետք է փոխարինեն տարիներ անց Արտադրական պրակտիկան հանդիսանում է ուսումնական գործընթացի կարևորագույն և անփոխարինելի տարրը: Ստանալով տեսական գիտելիքներ՝ պարզապես անհրաժեշտ է այն կիրառել և անցնել գիտելիքների տեսական մակարդակից` գործնականին: Յուրաքանչյուրս էլ աշխատանքի տեղավորվելուց առաջ պետք է ունենանք համապատասխան փորձ, որը ձեռք բերելու համար մեծ է այն համալսարանի դերը, որում սովորում ենք: Հուլիսի 16-ին Արավի ԳԱՄԿ-ում անցկացվեց արտադրական պրակտիկայի ստուգում, որն իրականացվում էր ՀԱԱՀ դասախոս Ի. Փանոսյանի կողմից: Սկզբում ուսանողներին տրվեցին հարցեր՝ ամփոփելու համար պրակտիկայի ընթացքում ստացված գիտելիքները: Ստուումը համընկավ նրան, որ ԳԱՄԿ-ի աշխատակիցները պետք է շրջայցով լինեին Արմավիրի մարզի գյուղերից մի քանիսում, որտեղ իրականացվում էին տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր, և ԳԱՄԿ-ի տնօրենի նախաձեռնությամբ այդ շրջայցին մասնակցեցինք նաև մենք: Եղանք Այգեշատ, Գեղակերտ, Հայթաղ, Ակնալիճ գյուղերում, ուր ներդրված էին նոր տեխնոլոգիաներ և այժմ կատարվում էին ընթացիկ ստուգումներ: Ստուգումներին մասնակցում էին ԳԱՄԿ-ի տնօրեն Լ. Ալեքսանյանը, խորհրդատուներ Ա. Վարդանյանը, Ա. Գասպարյանը, Ս. Ասատրյանը, լրատվության և մարկետինգի մասնագետ` Ս. Արոյանը, դասախոս Ի. Փանոսյանը և մենք՝ ուսանողներս: Ընթացող դիտարկումները անցան շատ հետաքրքիր և ուսուցողական: Դիտարկումներըվ վերջացնելուց հետո, եղանք Ակնալիճ յուղի գյուղապետարանում, ուր գյուղապետ Գ. Սիսակյանի հետ քննարկեցինք գյուղում առկա խնդիրները, կատարեցինք կարիքների բացահայտաման մեթոդների համեմատական վերլուծություն: Ամրապնդելով մասնագիտական գիտելիքները՝ վերադարձանք Երևան՝ անպայման նորից այցելելու պայմանով: Հ.Գ. Շնորհակալություն ԳԱՄԿ ՓԲԸ-ի աշխատակիցներին և տնօրեն Լ. Ալեքսանյանին հյուրընկալության և հետաքրքիր ու ուսուցողական օր ունենալու համար: Էլմիրա Նարինյան ՀԱԱՀ, ԱՇ ֆակուլտետ,3-կուրս



To top