< Ակնալիճ համայնքում լուծվեց խմելաջրի հարցը
04.07.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻÜԳ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Արմավիրի մարզի Այգեշատ/Էջմիածնի տարածք/, Ամբերտ, Ակնալիճ և Սարդարապատ գյուղերում ,,Տեխնոլոգիաների գնահատման ծրագրի շրջանակներում,, մեկնարկվել է 4 ծրագիր` ՙՄորմազգի բանջարային մշակաբույսերի ցանքերում եգիպտացորենի կիրառումը բուֆերային գոտու ստեղծման նպատակով՚, ՙՄՄ պատրաստուկի կիրառումը կենսաբազմազանո ւթյան տարրեր պարունակող մշակաբույսերի ցանքերում՚, ՙԼոլիկի ցանքերում ականող ցեցի դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացում՚, ՙԼոլիկի և ռեհանի խառը ցանքի տեխնոլոգիայի ներդրումը գյուղացիական տեսություններում՚ : Մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները տարիներ շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել Արմավիրի մարզի գյուղատնտեսության մեջ : Աչքի ընկնելով բարձր բերքատվությամբ և շահութաբերությամբ, սննդարար և տեխնիկական արժեքավոր հատկանիշներով, այս մշակաբույսերից ստացված բերքն անփոխարինելի տեղ է զբաղեցնում, ինչպես բնակչության սննդակարգում, այնպես էլ վերամշակման ոլորտում: Մորմազգի բանջարային մշակաբույսերի մշակությունը Արարատյան հարթավայրի պայմաններում վերջերս խիստ տուժում է վնասատուներից : Հատկապես այդ մշակաբույսերին մեծ վնաս է հասցնում կարտոֆիլի ցեցը : Վնասատուների տարածումը կանխարգելելու նպատակով կարևորվում է ցանքատարածությունների միջև բուֆերային գոտու ստեղծումը: Մարզում այդ մշակաբույսերի խոշոր, արտադրական ցանքատարածություններից բացի, գյուղացիները սեփական կարիքների համար այդ մշակաբույսերը մշակում են նաև ավելի փոքր 500-1500քմ հողատարածությունների վրա: Ներկայումս պայքարի քիմիական, կենսաբանական մեթոդները դեռևս բավարար արդյունք չեն ապահովում կարտոֆիլի ցեցի տարածման և ոչնչացման դեմ, ուստի խորհուրդ է տրվում կիրառել այլընտրանքայի միջոցառումներ` վնասատուի տարածումը հնարավորին չափով մեղմելու նպատակով: Այգեշատ համայնքում ֆերմեր Տիգրան Սահակյանի տնտեսությունում իրականացվող ՙԼոլիկի ցանքերում ականող ցեցի դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացում՚ ծրագիրը նպատակ է հետապնդում բաց դաշտի պայմաններում լոլիկի ցանքատարածությունում համալիր միջոցառումների կիրառմաբ, լոլիկի ականող ցեցի կողմից պատճառվող վնասի չափը հասցնել նվազագույնի, այնուհետև, հետագայում ձեռք բերված փորձը տարածել մյուս մորմազգի մշակաբույսերի վրա: Հաջորդ ծրագիրը ` ՙՄՄ պատրաստուկի կիրառումը կենսաբազմազանության տարրեր պարունակող մշակաբույսերի ցանքերում՚ իրականացվում է Ամբերտ համայնքի ֆերմեր` Գայանե Ղազարյանի տնտեսությունում: Ծրագրի նպատակն է բնական երկրագործության տարրերի /հողի փխրեցում` վարի փոխարեն, կենսաբազմազանություն, հողի բակտերիալ կազմի հարստացում` այդ թվում ազոտֆիքսող բակտերիաներով/ կիրառմամբ ցույց տալ, որ կարելի է հողը մշակել ավելի քիչ ծախսերով` ավանդականի համեմատ, և ստանալ առավել, օժտված համային բարձր հատկություններով ու ավելի պահունակ բերք: Ակնալիճ համայնքում, Ֆերմեր Վարդան Սիսակյանի տնտեսությունում իրականացվում է ՙՄորմազգի բանջարային մշակաբույսերի ցանքերում ե•իպտացորենի կիրառումը բուֆերային գոտու ստեղծման նպատակով՚ ծրագիրը: Բադրիջանի և լոլիկի ցանքատարածություններում կարտոֆիլի ցեցը մեծ չափերով վնասում է հատկապես պտուղները : Թրթուրները պտուղների տարբեր մասերը ուտելով գցում են ապրանքային տեսքը, որոնք էլ դառնում են վաճառքի և օտագործման համար ոչ պիտանի : Լոլիկի բույսեր պտղատվության ընթացքում ավանդական մշակության ժամանակ գրեթե ամբողջ զանգվածով պառկում են հողին : Այս դեպքում ավելի է վտանգը մեծանում և վնասի չափերը ավելանում : Եգիպտացորենով բուֆերային գոտի ստեղծած հողատարածությունում, լոլիկի զան•վածային պտղատվության ընթացքում, բույսերը համաչափ լուսավորվածություն ստանալու նպատակով, օգտագործում են բրգաձև ցցափայտեր, բույսերը բարձրացնելու և նրանց վրա հենելու ու կապելու համար: Նշված պայմաններում տալ ներդրվող տեխնոլոգիայի` այն է ՙԵգիպտացորենի բույսերով բուֆերային գոտի ստեղծելը՚ և ՙԼոլիկի բույսերը բրգաձև ցցափայտի միջոցով մշակելը՚ ու առանց դրանց ստուգիչի համեմատական գնահատականը ըստ բերքատվության, պտուղների փոխադրունակության, դիմացկանության, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմադրողականության նկարագրությունը: Լավագույն արդյունքներ ապահովելու դեպքում , փորձը առաջարկել` հետագա ներդրման համար, մարզի ֆերմերային տնտեսություններում : Սարդարապատ համայնքում, Էդիկ Կարապետյանին պատկանող 3000մ հողատարածքի վրա իրականացվում է ՙԼոլիկի և ռեհանի խառը ցանքի տեխնոլո•իայի ներդրումը •յուղացիական տնտեսություններում՚ ծրագիրը : Մշակվում է պոմիդորի ՙՆոյ՚ սորտը և ռեհանի մանուշակագույն տերևներով տեսակը: Առաջարկվող ծրա•րի նպատակն է ներդնել պոմիդորի և ռեհանի խառը ցանքի տեխնոլո•իան բաց դաշտի պայմաններում: Ծրագրի նպատակն է միաժամանակ, նույն հողատարածքում մշակել խոշորապտուղ, սեղանի օգտագործման համար նախատեսվող պոմիդոր և ռեհան: Այս տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել մշակվող հողատարածքը: Հունիսի 25-ին ՙՏեխնոլոգիաների գնահատման ծրագրերի՚ շրջանակներում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար Արմավիրի մարզում էին ՀՀ •յուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի պետ Զաքար Գաբրիելյանը, ԳԾԻԳ ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Վանյանը, ԳԱՀԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արշալույս Հայրապետյանը : Նրանք Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լ. Ասատրյանի և ԳԽ մասնագետների հետ այցելեցին նշված համայնքերը, եղան այն ֆերմերային տնտեսություններում, որտեղ ներդրվել էին տվյալ ծրագրերը : Ծրագրերի ընթացքը գնահատվեց դրական և առաջարկվեց ֆերմերներին նույն ուշադրությամբ շարունակել ծրագրերի իրականացումը մինչև հաջող ավարտը : Այս տեխնոլոգիաներիի կատարման միջոցով կմեղմացվի վնասատուներիի տարածման հնարավորությունները, կապահովվի մարզի պայմաններում բարձր որակյալ բերքի ստացում, կբարձրանա մարզի ֆերմերների շահագրգռվածությունը, որն էլ ծրագրերի հետագա կիրառումը կդարձնի առավել արդյունավետ:



To top