< Փարաքարում բացվել է Գինու վերնիսաժ
25.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Արմավիրում սկսվել է ծիրանի բերքահավաք

Արմավիրի մարզում սկսվել է հայկական մրգերի թագուհի` ծիրանի բերքահավաքը : Այս տարի թեպետ կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, այնուամենայնիվ, կարկտից չտուժած համայնքներում բերքն անհամեմատ առատ է: Այսօր արդեն խնդիր է առաջացել ծիրանի իրացման հետ կապված. այգետերերին չի բավարարում արտահանող և մթերող ընկերությունների կողմից 1 կիլոգրամի կամ 1 արկղի համար առաջարկվող գինը, որը տատանվում է 1 կգ դեպքում 150-300 դրամի սահմաններում, իսկ 1 արկղի դեպքում՝ 1500-2000 դրամի սահմաններում: Հունիսի 24-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ ծիրանի արտահանմամբ և մթերմամբ զբաղվող <<Սպայկա>> և <<Արևիկ Տրանս>> ընկերությունների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, ծիրանի առատ բերք գրանցած Խանջյան, Հացիկ և Մյասնիկյան համայնքների ղեկավարները, քննարկվեցին ծիրանի իրացմանը վերաբերող հարցեր:Ըստ վերը նշված ընկերությունների պատասխանատուների՝ Արմավիրի մարզից գնվող ծիրանի նման արժեքը պայմանավորված է ինչպես ծիրանի որակական առանձնահատկություններով ու ապրանքային տեսքով, այնպես էլ արտաքին շուկայում ծիրանի գնի նվազմամբ: Քաջատեղյակ լինելով այգետերերի բարձրացրած աղմուկին և ծիրանի իրացման շուկայում առկա իրավիճակին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խնդրեց համապատասխան ընկերությունների պատասխանատուներին վերանայել Արմավիրի մարզից գնվող ծիրանի չափանիշները, արժեքն ու քանակը: Նա առաջարկեց խորհրդակցությունից անմիջապես հետո այցելել համայնքներ, զրուցել այ•ետերերի հետ, ներկայացնել ընկերությունների կողմից առաջարկվող հիմնական պայմանները և խնդրին փոխշահավետ լուծում տալ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ ծիրանի իրացումը պետք է հնարավորինս այնպես կազմակերպել, որ ոչ այգետերերը վնաս կրեն, ոչ էլ ծիրանի իրացմամբ զբաղվող ընկերությունները: Հավելենք, որ կարկտից վնասված ծիրանն էլ հունիսի 22-ից սկսել է մթերել ՙՆոյան՚ բնական հյութերի գործարանը՝ 1 կգ 50 դրամով: Գյուղատնտեսության նախարարության և վերամշակող ճյուղի գործընկերային համաձայնության արդյունքում բնական աղետից տուժած արմավիրցիների բերքն առանց ավելորդ քաշքշուքի կշռվում և ընդունվում է:



To top