< Հունիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի
18.06.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Փարաքարում բացվել է Գինու վերնիսաժ

Երիտասարդ gինեործներն որոշել են գինի արտադրելու նոր մշակույթ ստեղծել և այդ նպատակով Փարաքար համայնքում բացվել է Գինու վերնիսաժը, որը նպատակ ունի համախմբելու Հայաստանի գինեգործներին, ինչպես նաև ստեղծել մի վայր, որտեղ գինեգործները կարող են ներկայացնել և վաճառել իրենց արտադրանքը: Հայկական գինին ճաշակելու համար այստեղ էր եկել Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, : Ինչպե՞ս ստանալ լավ gինի: Երիտասարդ gինեgործների միությունը համագործակցում է գինի արտադրող գրեթե բոլոր ընկերությունների հետ: Երիտասարդ գինեգործներն ուզում են գինի արտադրելու նոր մշակույթ ստեղծել: Ավագ սերունդը հիշում է խորհրդային ժամանակները: Բայց ժամանակակից հայկական գինուց չեն դժգոհում և գիտեն, թե որ ճաշատեսակի հետ այն ըմպել: Սեղանին գինի, ծառի տակ օղի: Կարմիր, սպիտակ չոր ու կիսաչոր: Երիտասարդները չեն կողմնորոշվում թե ինչ խմել, գիտեն որն է լավ գինին, բայց դժվարանում են ընտրություն կատարել: Վերնիսաժում գինեգործների կողքին Արմավիրի մարզում գործող մշակութային տները ցուցադրում էին նաև իրենց շնորհալիների աշխատանքները: Վերնիսաժը բացվել է Փարաքարի համայնքապեատարանի, Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ:



To top