< ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ
13.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ

Եգիպտացորենը եկել է Կենտրոնական Ամերիկայից և համարվում է, որ այն մշակվել է դեռևս մեր թվարկությունից 7000 տարի առաջ: Այն հանդիսանում էր Մայաների, Ացտեկների և Ինկերի հիմնական կերակուրը: Եգիպտացորենը նաև նրանց մշակույթի մաս էր կազմում: Ացտեկների ավանդությունը ասում է, որ Արևի աստվածը մարկանց կերակրելու համար երկիր է ուղարկել ոսկե կողր (եգիպտացորեն): Այն, ինչպես և «Նոր Աշխարհի‰ այլ նորույթները, Եվրոպա է եկել Կոլոմբոսի հետ: Սկզբում եգիպտացորենը հայտնի էր որպես «Հնդկական ցորեն‰: Ֆրանսիացիները և Իտալացիները սկսել են մշակել այն 16-րդ դարում: Իսպանացիների և Պորտուգալացիների շնորհիվ եգիպտացորենը հայտնվել է Աֆրիկայում: Սկզբում շատ հանրահայտ չէր, միայն գնահատվում էր նրանից ստացվող ալյուրը: 19-րդ դարից այն սկսեց մշակվել լայնածավալ մասշտաբներով: Այսօր եգիպտացորենը լայնորեն օգտագործվում է խոհանոցում: Եգիպտացորենի ալյուրն օգտագործվում է հրուշակեղեն և հաց թխելու, ինչպես նաև Իտալական պոլենտա պատրաստելու համար: Այն նաև հանդիսանում է Մեքսիկական տորտիլլաների, տակոների կամ էնչիլադաների հիմքը: Ավելացնելով աղցաններին, կամ մատուցելով տաք վիճակում՝ այն լավ է նաև մսային ուտեստների հետ: Մենք հաճախ օգտագործում ենք այն բոված եգիպտացորենի կամ շիլաների տեսքով: Բացի այդ, եգիպտացորենն օգտագործվում է նաև բուրբոնի արտադրության համար: Երիտասարդացման դեղամիջոցը Մագնեզիումի պակասը, որն ուղեկցվում է մարմնի ծերացման գործընթացի հետ կապված շատ հիվանդություններով, գերազանցապես լրացվում է եգիպտացորենի միջոցով, որում այն առկա է զգալի քանակությամբ: 150գ եգիպտացորենը լրացնում է տարեցների վիտամին B1-ի պահանջի մոտավորապես 25%-ը: Այն նաև պարունակում է առաջնային հակաթույն՝ վիտամին E, որը պաշտպանում է աթերոսկլերոզից: Եգիպտացորենն ամենօրյա ճաշացանկի մեջ ներառելով կարելի է նվազեցնել սրտային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը: Եգիպտացորենում պարունակվող ածխաջրերը էներգիա են մատակարարում առանց ճարպային կուտակում առաջացնելու: Աստվածուհին պարտեզում Ամերիկայի Հնդկացիները համարում էին, որ եգիպտացորենը գյուղատնտեսության աստվածուհիներից մեկն է՝ լոբու և դդումի հետ միասին: Նրանց մշակույթում այն ունեցել է շատ կիրառություններ՝ • սերմերը – որպես սնունդ, եգիպտացորենի ձեթի, ալկոհոլի պատրաստման համար, որպես զարդարանք, • տերևները – որպես ներքնակի լցոնման նյութ, տիկնիկներ և մոկասիններ պատրաստելու համար, • մահացածների համար – որպես «Հավերժական Որսորդական Երկիր‰ ուղարկվող ապրուստի մաս:



To top