< Այցելություն Խանջյան գյուղ
12.06.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

Գարնանային առաջին զինակոչի մեկնարկը հունիսի 11-ինտրվեց Սարդարապատի հուշահամալիրում: Մինչ Սարդարապատի հուշահամալիրից նորակոչիկները հրաժեշտ կտային ծնողներին ու կմեկնեին հայրենիքի սահմանները պաշտպանելու, Արմավիրի Զինկոմիսարիատի նախաձեռնությամբ Բամբակաշատի Սուրբ Աստվածածին Եկեղեցում ստացան Տեր Գևորգ քահանա Միրզախանյանի օրհնությունը, որից հետո նորակոչիկներին Սարդարապատում ողջունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նորակոչիկների հետ ծաղիկներ դրեց Արցախյան գոյամարտում զոհված զինվորների շիրիմներին: Գարնանային և աշնանային առաջին զորակոչի մեկնարկը մարզպետի նախաձեռնությամբ 6 տարի շարունակ տրվումէ Սարդարապատի հուշահամալիրում: Առաջին զորակոչին Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջաններից մեկնեց 52 նորակոչիկ: Նրանցից յուրաքանչյուրն այս օրը սիրով ու հպարտությամբ մեկնեց հայրենիքի խաղաղությունն ապահովելու պատրաստակամությամբ: Ծնողները հուզված էին, բայց առաջնորդվում էին նորակոչիկների գաղափարով և հանդես գալիս նույն կարգախոսով: Ծառայության մեկնելուց առաջ հոգևոր դասի կողմից օրհնության կարգկատարվեց նաև հուշահամալիրում, ապա մարզպետը նվերներ հանձնեց նորակոչիկներին և նրանց խաղաղ ծառայություն մաղթեց:



To top