< Խորհրդակցություն` կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ
05.06.2013 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Շաքարի ճակնդեղը Հայաստանի Հանրապետությունում մշակվող միակ շաքարատու մշակաբույսն է: Շաքարի ճակնդեղի 1 հա-ից կարելի է ստանալ 100ց և ավելի շաքար: Շաքարի ճակնդեղի մշակությունն ունի նաև կերային նշանակություն: 100կ• արմատը պարունակում է 25.7 իսկ տերևը` 19.5 կերային միավոր: Տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր: Կերային մեծ արժեք են ներկայացնում նաև շաքարի արդյունաբերության թափուկները` մզուկը և կերի մաթը: Շաքարի ճակնդեղը պատկանում է Beta ցեղին, թելուկազգիների ընտանիքին: Երկամյա մշակաբույս է: Վեգետացիայի տևողությունը կյանքի առաջին տարում 150-170 օր է, իսկ երկրորդ տարում ` 110-125 օր: Խաչաձև փոշոտվող բույս է, ծաղկափոշին հիմնականում տեղափոխվում է քամու միջոցով: Հողի նախացանքային մշակումը Շաքարի ճակնդեղի համար որպես լավ նախորդ հանդիսանում է աշնանացան ցորենը, հողի հիմնական մշակությունը սկսվում է աշնանացան ցորենի բերքահավաքին զուգընթաց, այդ դաշտի երեսվարից: Մեր հանրապետությունում ճակնդեղագործության հիմնական շրջաններում շաքարի ճակնդեղի համար խոզանի երեսվարի աշխատանքները պետք է վերջացնել մինչև օգոստոսի 10-ը: Խոզանի երեսվարի շնորհիվ շաքարի ճակնդեղի բերքատվությունը բարձրանում է 15-30ց-ով: Ցրտահերկը պետք է կատարել 27-30սմ խորությամբ: Որքան ցրտահերկը վաղ է կատարվում` այնքան մթնոլորտային տեղումներից առաջացած ջուրն ավելի հեշտ ու խորն է թափանցում և վարելաշերտում ավելի երկար ժամանակ է պահպանվում: Որպեսզի հողում աշնան և ձմռան ընթացքում կուտակված խոնավությունը պահպանվի անհրաժեշտ է վաղ գարնանը դաշտը փոցխել, որից հետո պետք է սկսել հողի նախացանքային մշակության հաջորդ գործողությունը` հողի կուլտիվացիան: Շաքարի ճակնդեղի շարքացանի փողերը չեն կարող հողի մեջ խորասուզվել, երբ հողը փխրուն չէ: Հողակոշտերով, ինչպես նաև ալիքավոր մակերես ունեցող դաշտերում հնարավոր չէ ճակնդեղը ճիշտ ձևով ցանել: Հողի փխրեցումը պետք է կատարել ցանքի նախօրյակին: Այն դաշտերում ուր աշնանի ցրտահերկը բարձր որակով է կատարվել, գարնանը կուլտիվացիան կատարում են 6-12 սմ խորությամբ, որի շնորհիվ հողում խոնավությունը պահպանվում է, բացի այդ սերմերը ընկնում են հավասար խորության վրա: Սերմի նախապատրաստումը Շաքարի ճակնդեղի սերմանյութը կնձիկ է, որն առաջանում է միասերմ պտուղների սերտաճումից: Յուրաքանչյուր կնձիկ պարունակում է 2-6 սերմ: Սերմանյութի որակի հիմնական ցուցանիշներն են` ծլունակությունը, ծլման էներգիան, կնձիկների չափը և 1000 կնձիկի կշիռը: Խոշոր կնձիկների սերմերը համեմատաբար ավելի մեծ են, ծլում են ավելի համերաշխ և տալիս են ավելի առողջ ծիլեր: Խոշոր կնձիկներից առաջացած ծիլերը սկզբնական շրջանում ավելի արագ են աճում, որի պատճառով էլ բարձրանում է բերքատվությունը և շաքարայնությունը: Այդ կնձիկներից առաջանում են 2 և ավելի ծիլեր որոնցից միայն մեկն է պահվում, մնացածը նոսրացում կատարելու ժամանակ հեռացվում է: Սովորաբար շաքարի ճակնդեղի սերմացուն ստացվում է գործարանից: Ստացված սերմացուն պետք է պահպանել չոր պահեստներում, բարակ շերտով, որպեսզի այն չխոնավանա, այլապես ծլունակությունը շատ շուտ կկորցնի: Սերմը պետք է ունենա բաց դեղնավուն գորշ գույն: Եթե սերմի գույնն ավելի մու• է, ուրեմն վատ է պահպանվել և ծլունակությունն էլ ցածր է: Սերմերի ջրային թրջումը կատարվում է ցանքից 3 օր առաջ, 4 նվագով, 5-6 ժամ ընդմիջումով, որից հետո չորացնում են այն աստիճան, որ հնարավոր լինի մեքենայով հավասար ցանք կատարել: Հողում 10-12օ C ջերմության պայմանների դեպքում շաքարի ճակնդեղի սերմերը կարող են ծլել 12-14 օրում, 15-16օ C ջերմության դեպքում` 8-9 օրում : Շաքարի ճակնդեղի ծիլերը կարող են դիմանալ -3-5օC գարնանային կարճատև սառնա¬մանիքներին: Ցանքը և խնամքը Շաքարի ճակնդեղի ցանքը պետք է կատարեն ապրիլի 22-26-ը ընկած ժամանակահատվածում: Շաքարի ճակնդեղի ցանքը կատարվում է կոմբինացված ՍՍՏ-12 շարքացանքերով: Միասերմ ճակնդեղը կետ•ծային եղանակով ցանելիս, որպեսզի յուրաքանչյուր գծամետրի վրա ստացվի 25-30 ծիլ, 3-4մմ տրամագիծ ունեցող ֆրակցիայի կնձիկների դեպքում ցանքի նորման կազմում է 10-12կգ/հ, 4-5մմ դեպքում` 12.5-14կգ/հ և 5-6մմ դեպքում` 15-18կգ/հ: Շաքարի ճակնդեղի խնամքը կազմված է մի շարք միջոցառումներից` ցանքից հետո գլանում, հողի կեղևի փշրում, միջշարքային տարածությունների փխրեցում, նոսրացում, ջրում, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի կազմակերպում և այլն: Փորձերը ցույց են տվել, որ բարձր ագրոտեխնիկայի պայմաններում նպատակահարմար է շաքարի ճակնդեղի բույսերի քանակը հեկտարում սահմանել 70-100 հազար բույս: Նոսրացումն ուշացնելիս ճակնդեղի բույսերն իրար խիստ խանգարում են, տերևակոթունը ձգվում է, տերևները չեն խոշորանում, գունատվում են և թուլանում, նոր տերևների առաջացումը դանդաղում է: Նոսրացումը պետք է կատարել, երբ առաջանում են առաջին զույգ իսկական տերևները: Դրանից անմիջապես հետո պետք է կատարել միջշարքային առաջին փխրեցումը` 8-10 սմ խորությամբ: Առաջին փխրեցումից 8-10 օր հետո, երկրորդ զույգ տերևները երևալուն պես հանձնարարվում է կատարել միջշարքային տարա¬ծությունների երկրորդ փխրեցումը 10-12սմ խորությամբ: Անհրաժեշտության դեպքում կարելի է կատարել երրորդ միջշարային փխրեցումը 12-14սմ խորությամբ: Շաքարի ճակնդեղը շատ ջուր է ծախսում: Լեռնային գոտու պայմաննեում շաքարի ճակնդեղը պետք է ջրել 6-7անգամ: Մոլախոտերի և վնասատուների դեմ պայքարը Շաքարի ճակնդեղի ցանքերում մոլախոտերի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար անհրաժեշտ է նախացանքային կուլտիվացիայի ժամանակ կամ ցանքից հետո պլանտացիաները սրսկել հերբիցիդներով£ Բետանալ 5-6 լ/հա մշակաբույսի 2 իսկական տերև փուլում , Զելլեկ-սուպեր 1լ/ հա մոլախոտերի 10-15սմ բարձրության ժամանակ կամ Տարգա սուպեր 2 լ/հա մոլախոտերի 2-4 տերև փուլում: Կրծող բվիկի, կաղամբի բվիկի և այլ վնասատուների մասսայական երևալու դեպքում անհրաժեշտ է դրանց դեմ կազմակերպել քիմիական պայքարª բարձր արդյունավետությամբ և մարդկանց ու շրջապատի համար համեմատաբար« քիչ վտանգավոր պեստիցիդների կիրառմամբ£ Կարատե 150մլ /հա, Դուրսբան 2լ/հա, Արիվո 400մլ /հա: Պարարտացումը Շաքարի ճակնդեղը պահանջում է հողում ստեղծել սնման համար առավել նպաստավոր պայմաններ: Աշնանը ցրտավարի տակ անհրաժեշտ է տալ 20-30տ/հա գոմաղբ, 150-200կգ/հա կալիումիական և 400-500 կգ/հա ֆոսֆորական պարար¬տանյութեր: Ազոտական պարարտանյութը պետք է տալ 3 փուլով` ցանքի հետ 50 կգ/ հա, առաջին միջշարային մշակության ժամանակ 100կգ/հա և նոսրացումից անմիջապես հետո 200-250կգ/հա չափաբաժիններով: Բերքահավաքը Բերքահավաքի սկիզբը կախված եղանակային պայմաններից և ճակնդեղի վիճակից« տատանվում է սեպտեմբերի քսանից մինչև հոկտեմբերի հինգը£ Շաքարի ճակնդեղի ձգձգված բերքահավաքը իջեցնում է, նրա քանակը և որակը:



To top