< Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին
03.06.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Խորհրդակցություն` կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր կարկտահարությունից տուժած 46 համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև համապատասխան համայնքները սպասարկող ջրօգտագործող ընկերությունների տնօրենները /ՋՕԸ/, ներկայացվեց 80-100 տոկոս և 50-80 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման կարգը: Նշվեց, որ կարկտահարությունից տուժած 22 համայնքում, որտեղ վնասի չափը գրանցվել է 100 տոկոս՝ պետությունը ամբողջությամբ փոխհատուցելու է հողի հարկի վճարները, իսկ մյուս 24 համայնքում, որտեղ վնասի չափը հասնում է 50-80 տոկոսի՝ փոխհատուցումը կլինի 50 տոկոսի չափով: Փոխհատուցվող գումարի ընդհանուր չափը կազմել է 207 մլն դրամ: Ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցումը ևս կիրականացվի նույն սկոզբունքով՝ 100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունները կստանան 100 տոկոս աջակցություն, իսկ 50-80 տոկոսի դեպքում՝ պետությունը կհամաֆինանսավորի ընդհանուր հասույթի 50 տոկոսը: Ընդհանուր առմամբ կփոխհատուցվի 650 մլն դրամ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ գործընթացը գտնվելու է մարզպետարանի անմիջական հսկողության ներքո և կոչ արեց հարցին մոտենալ ամենայն լրջությամբ՝ միաժամանակ դրսևորելով անկողմնակալ վերաբերմունք: <<Ինքներդ գիտեք, որ պետության միջոցները անսպառ չեն, ուստի ցուցաբերվող օգնությունը պետք է լինի խիստ հասցեական և հրապարակային>>,-ընդգծեց մարզպետը:



To top