< Գերխոնավ պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման
17.05.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժել են մարզի 44 համայնքների հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որտեղ խաղողի և պտղատու այգինների, բանջարաբոստանային մշակաբուսերի կարկուտից հասցված վնասի չափը 40-100% է: Անակնկալ աղետից շվարած գյուղացին կորցրել է տարվա եկամուտը, քանի որ վնասվել են խաղողի և պտղատու այգիներ, բանջարաբոստանային,հացահատիկային, կերային և այլ մշակաբույսերի զգալի ցանքատարածութուններ: Կարկտահարությունից անմիջապես հետո գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , փոխնախարարները և Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը այցելել են մարզի կարկտահարված բոլոր համայնքները, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, պատճառված վնասներին: Նույն օրը մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն համայնքների ղեկավարների, մարզային ծառայությունների ու կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ստեղծված իրավիճակների վերլուծման, հետագա աշխատանքների օպերատիվ կազմակերպման, պատճառած վնասների ու կարկտահարության չափերի ուսումնասիրման չափերը: Հաջորդ իսկ օրվանից ի կատարումն ՀՀ կառավարության համապատսխան համապատասխան որոշման, կարկտահարված համայնքներում ստեղծվեցին համայնքային հանձնաժողովներր: Ստեղծված համայնքային հանձնաժողովները, որոնք պետք է ուսումնասիրություն կատարեն և պարզեն կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների վնասների չափերը ըստ մշակաբույսերի վնասվածության աստիճանի, ամփոփեն և ներկայացնեն մարզային հանձնաժողովին, մարզային հանձնաժողովն էլ այն ամփոփ ձևով կներկայացնի հանրապետական հանձնաժողովին: Այս աշխատանքներին զուգահեռ գյուղատնտեսության նախարարությունը, մարզպետարանը, Արմավիրի ԳԱՄԿ-ը կազմակերպում են համայնքներում խորհրդատվական միջոցառումներ հիմնականում վնասված խաղողի ու պտղի այգիների վերականգնողական աշխատանքների վերաբերյալ: Այդ նպատակով մայիսի 15-ին մարզ էին հրավիրվել գյուղատնտեսության բնագավառում հանրապետության անվանի գիտնականներ և մասնագետներ` Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը, նույն կենտրոնի մասնագետ , գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Դերենիկ Սաֆարյանը, որոնք մարզի տարբեր համանքներում խիստ վնասված խաղողի և պտղատու այգիներում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կատարեցին էտի, ձևավորման աշխատանքներ: Անհրաժեշտ խորհուրդներ տրվեցին մասնակիցներին վերականգնողական այլ միջոցառումների` պարարտացման, սնուցման, ոռոգման, բուժման վերաբերյալ: Այդ ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Գայանե Սարգսյանը անհրաժեշտ խորհրդատվություն մատուցեց վնասված բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններում անհրաժեշտ վերականգնողական և ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման ուղղությամբ: Խորհուրդ տրվեց 100%-ով վնասված բանջարաբոստանային ցանքատարածություններում համապատասխան մշակաբույսերի նոր ցանքսի և սածիլման աշխատանքներ կազմակերպել: Միջոցառմանը մասնակցում էր գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանը, ԳԱՀԿ-ի փոխտնօրեն Ա. Հայրապետյանը, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ա. Այվազյանը, Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լ. Ալեքսանյանը: Փոխնախարարը և մյուսները գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին մանրամասն բացատրեցին կազմակերպվող միջոցառումների կարևորությունը այգիների վերականգման և վնասված ցանքատարածությունների հետագա օգտագործման գործում: Նրանք նշեցին, որ այս խորհրդատվական աշխատանքները և միջոցառումները կարկուտի հասցրած վնասի չափերի որոշման և փոխհատուցման աշխատանքների մեջ չեն մտնում: Նշվեց, որ կառավարությունը և գյուղնախարարությունը ամեն ինչ անում է` օր առաջ վնասի չափերը պարզելու և հողօգտագոծողներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:



To top