< ԽԱՂՈՂԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
14.05.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Գերխոնավ պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման

1. Կորիզավորներ ա/ Ծիրանենի – Ծակոտկեն բծավորություն, լվիճներ, վահանակրեր – Օգտագործել Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/, Տոպազի 0,04-0,05%-անոց /10լ ջրին 4-5մլ/ և Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթ: Բանվորական հեղուկի ծախսը 1 հա-ի հաշվով 1000լ-1200լ: Միջոցառումը կրկնել 12-15օր հետո: բ/ Դեղձենի - Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, ալրացող, մոնիլյար այրվածք , լվիճներ, վահանակրեր - Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք – Կիրառել ֆունգուրան 0,3 % -անոց լուծույթ /10լ ջրին 30 գրամ/ կամ Դելանի 0,07%-անոց լուծույթ /10լ ջրին 7գ/, կամ Սիդիգարդ 0,2%-անոց /10լ ջրին 20 գրամ/ Ալրացող – Կիրառել Տոպազ 0,08%-անոց լուծույթ /10լ ջրին 8մլ/ կամ Տիլտի 0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5 մլ/ կամ Վեկտրայի 0,03%-անոց լուծույթ /10լ ջրին 3մլ/ Վնասատուներ /լվիճներ, վահանակրեր և այն/ - Կիրառել Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4 մլ/ կամ Դեցիս Պրոֆի 0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5գ/ կամ Սալոսի /Ֆոզալոն/ 0,24%-անոց լուծույթ /10լ ջրին 24մլ/ գ/ Կեռասենի, սալորենի Ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք, սալորենու տերևների կարմիր բծավորություն, լվիճներ – Պայքարել Ստրոբի 0,02%-անոց /10լ ջրին 2գ/ + Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթով կամ Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/ + Տոպազի 0,04%-անոց /10լ ջրին 4մլ/ + Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթով: 2. Հնդավորներ – խնձորենի, տանձենի, սերկևիլենի-ալրացող, քոս, լվիճներ, վահանակրեր, պտղակեր, տզեր -Ալրացող և քոս – Կիրառել սնկասպան պրեպարատների` Զատոյի 0,02%-անոց /10լ ջրին 2 գրամ/ կամ խորուսի 0,035%-անոց /10լ ջրին 3,5 գրամ/ կամ Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/ լուծույթներ: -Տանձենու սղոցող, վահանակիրներ, պտղակերներ, տզեր–Պայքարել միջատասպան հետևյալ պատրաստուկներով` Բի - 58 նորի 0,15-0,2%-անոց /10լ ջրին 15-20 մլ/ կամ Սումի ալֆայի 0,1%-անոց /10լ ջրին 10մլ/ կամ Նուրել-Դի 0,15%-անոց /10լ ջրին 15 մլ/ կամ Տալստարի 0,06%-անոց /10լ ջրին 6մլ/ կամ Պեգասի 0,24%-անոց /10լ ջրին 24 մլ/ լուծույթներով: Նշված հիվանդությունների ու վնասատուների միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում կազմակերպել պայքարի կոմբինացված միջոցառում վերը նշված սնկասպան որևէ մեկ պրեպարատի և միջատասպան որևէ մեկ պրեպարատի համատեղ լուծույթներով` նշված չափ-բաժիններով: Պտղատու այգիներում պայքարի աշխատանքները հիվանդությունների և վնասատուների դեմ կազմակերպել այնպես, որ 3-4 ժամ չլինեն տեղումներ և ուժեղ քամիներ:Անհրաժեշտ է այգուց հեռացնել վարակված, վնասված և չորացած ճյուղերը, կատարել սնուցում հանքային պարարտանյութերով` NPK: 2. Հացահատիկային մշակաբույսեր Ցորեն, գարի – ժանգեր և ալրացողեր – Պայքարել Տիլտի 0,5լ/հա կամ Տիլտ Պրեմիումի 0,33կգ/հա կամ Ֆոլիկուրի 0,5լ/հա պրեպարատներից որևէ մեկով` նշված ծախսի նորմաներով: 3. Բանջարանոցային մշակաբույսեր Պոմիդոր, պղպեղ, բադրիջան կեղծ ալրացողային և բակտերիալ հիվանդություններ – Պայքարել Բորդոյան հեղուկի 1%-ոց /10լ ջրին 100գ չհանգած կիր, 100գ պղնձարջասպ/ կամ Ֆունգուրանի 0,25%-ոց /10լ ջրին 25գ/ լուծույթներով:Կարտոֆիլ – Ֆիտոֆտորա /կեղծ ալրացող/ - Օգտագործել սնկասպան հետևյալ պրեպարատները`Տատուի 0,3%-անոց /10լ ջրին 30մլ/ լուծույթ կամ Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ լուծույթ Կոլորադյան բզեզ /ժուկ/ - Կիրառել միջատասպան հետևյալ պրեպարատները` Արիվոյի 0,05%-անոց /10լ ջրին 5մլ/ լուծույթ Ֆիտոֆտորայի և կոլորադյան բզեզի միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում պայքարի աշխատանքները կազմակերպել վերը նշված սնկասպան պրեպարատներից որևէ մեկի և միջատասպան պրեպարատի համատեղ լուծույթով` նշված չափաբաժիններով:     4. Ջերմատնային տնտեսություններ Պոմիդոր – պտուղների փտում, կեղծ և իսկական ալրացողեր պտղափտումներ, կեղծ և իսկական ալրացողեր – Կատարել կանոնավոր օդափոխանակություն, կիրառել ճիշտ ոռոգման ռեժիմ, պայքարել`Տատուի 0,3%-անոց /10լ ջրին 30մլ/ + Տոպազի 0,08%-անոց /10լ ջրին 8մլ/ համատեղ կամ Զատոյի 0,05%-անոց /10լ ջրին 5գ/ կամ Ստրոբիի 0,02%-անոց /10լ ջրին 2գ/ լուծույթներով: Վարունգ - կեղծ և իսկական ալրացողեր, բակտերիոզ, լվիճներ, տզեր, թրիպս Կեղծ ալրացող, բակտերիոզ - Պայքարել Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ լուծույթով կամ Կուրզատի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ լուծույթով Իսկական ալրացող – Պայքարել Տոպազի 0,0125-0,015%-անոց /10լ ջրին 1,25-1,5մլ/ լուծույթով կամ Պինակլի 0,025%-անոց /10լ ջրին 2,5գ/ լուծույթով լվիճներ, տզեր, թրիպս – Կիրառել Պեգասի 0,16-0,24%-անոց /10լ ջրին 16-24գ/ լուծույթ   5. Խաղողի այգիներ Մաքրել միջշարային ու միջբույսային տարածությունները մոլախոտերից, կատարել կանաչ հատումներ /սուդ/ և կազմակերպել պայքարի հետևյալ նախազգուշական միջոցառումները` -խաղողի միլդիու /չոռ/, օիդիում /սև/ հիվանդություններ – Կիրառել Մալոն-Մ-ի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Գրեմանի 0,05%-անոց /10լ ջրին 5մլ/ համատեղ լուծույթ:10-15 օր հետո պայքարը կազմակերպել հետևյալ պրեպարատներով` Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Տոպազի 0,03%-անոց /10լ ջրին 3մլ/ համատեղ լուծույթով տզեր և թրիպսներ – Օգտագործել Բի-58-ի 0,2%-ոց / 10լ ջրին 20գ/ լուծույթ:   Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ին` Պատրաստողներ` Սիմոն Ասատրյան /գ.գ.թ./ – 093-68-85-78 Արայիկ Վարդանյան /գ.գ.թ./ – 077-46-39-78 Արտուր Գասպարյան – 093-56-67-11



To top