< Կարտոֆիլի ցեցի կենսակերպն ու պայքարը դրա դեմ (Phthorimaea operculella)
13.05.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Միջոցառումները բոլոր մշակաբույսերի համար պետք է նպատակաուղղված լինի բույսի աճման և զարգացման պրոցեսների վերականգմանը և արագացմանը: Բանջարաբոստնային մշակաբույսերը կարող են արագորեն վերականգնվել եթե իրականացնենք հետևյալ միջոցառումները: 1. Ուսումնասիրել դաշտի վիճակը: 2. Դաշտից հեռացնել արդեն լիովին մահացած բույսերը 3. Հնարավորության դեպքում կատարել դաշտի լրացում նոր սածիլներով, իսկ բոստանային մշակաբույսերը կատարել կրկնացան: 4. Քեշի եկած հողում կատարել քաղհան, փխրեցում և բուկլից: Մեծ հողակտորներում կատարել կուլտիվացիա 5-6սմ խորությամբ: Եթե մինչ այդ տվյալ դաշտում կուլտիվացիա իրականացվել է ապա կատարել խորը վար: 5. Պարարտացնել ազոտական և կալիումիական պարարտանյութերով (հեկտարին ազդող նյութի հաշվով N150 K60) և օրգանական պարարտանյութերով(կենսահումուս, ազոցեովիտ, ազոտովիտ, գոմաղբահեղուկ և թռչնաղբ): 6. Խորհուրդ է տրվում կատարել տերևային սնուցում միկրոէլեմենտներով և օր•անական պարարտանյութերով( բիոպլանտ,տարբեր տիպի հումատներով): 7. Եթե կարտկտահարված բույսերը ունեն առողջ արմատային համակարգ ապա կարելի է հեռացնել 2-3 տերևահանգույցներից վեր աճած հատվածնրը, որից հետո պարարտացնել, ջրել և հնարավորություն տալ բույսին կազմակերպելու նոր ճյուղավորություններ: 8. Եթե լիովին կարկտհարվել են բույսերը, ապա խորհուրդ է տրվում կիրառել բնացան եղանակը: 9. Կարկտահարությունից տուժած դաշտային և բանջարանոցային մշակաբույսերի դաշտերում, որտեղ ամբողջությամբ բույսերը ոչնչացել են, կարելի է ցուցաբերել երկու տարբեր մոտեցումներ` ա/շարահերկ մշակաբույսերի այն դաշտերը (հատկապես պոմիդորի, վարունգի, սեխի, ձմերուկի, կաղամբի և այլն), որոնք համեմատաբար մաքուր են, կարելի է առանց լրացուցիչ հողի մշակության աշխատանքներ կատարելու կատարել ցանք կամ սածիլում` հողուրագով ցանքի կամ սածիլման հետ միաժամանակ նախապես քաղհանելով բնային հատվածները: բ.Մարգերով (սոխ, լոբի և այլն) կամ ակոսային եղանակով մշակվող այն մշակաբույսերի դաշտերը, որոնք ամբողջությամբ վնասվել են, վերականգնման ենթակա չեն և մոլախոտվածության աստիճանը շատ բարձր է, առաջարկվում է կատարել հողի նախացանքային մշակություն` չիզելում ( փոցխում կամ կուլտիվացիա), մարգերի կամ ակոսների պատրաստում (տեղաձևում) և ցանք կամ սածիլում:   Ձմերուկ և սեխ   Հարկ ենք համարում նշել, որ ձմերուկը և սեխը բավականին նուրբ մշակաբույսեր են և ուշացված ցանքեր կատարելու դեպքում հետագա մշակության ու խնամքի աշխատանքների ընթացքում հնարավոր են խնդիրների առաջացում, մասնավորապես դրանց պտղակալումը կհամնընկնի հացաբույսերի հունձի հետ, որի ժամանակ հնձված դաշտերից ոստայնատիզը, տրիպսները, լվիճները, ականող ճանճը մեծ չափերով տեղափոխվում են բոստանային մշակաբույսերի վրա, առանձնապես ակտիվ են սկսում աշխատել բակտերիալ հիվանդությունները: Այդուհանդերձ. 1. ցանքի համար ընտրել պոմիդորի, վարունգի կամ հենց նույն ձմերուկի ու սեխի հիմնովին կարկտահարված դաշտերը, ընդ որում պոմիդորի դաշտի չորս թումբը կծառայի սեխի ու ձմերուկի համար մեկ թումբ, իսկ վարունգի` երկու թումբը կդառնա սեխի և ձմերուկի մեկ թումբ, հակառակ դեպքում դաշտը չիզելել և անցկացնել թմբեր` 2.8մ լայնությամբ և ջրման ակոսներ` 80սմ լայնությամբ, 2. ցանքը կատարել կտցավորված սերմերով, բնում երկուական սերմ, որից հետո տալ գրավչանյութ անմիջապես ջրել, 3. ցանքից առաջ սերմերը թրջել աճի խթանիչներով (ցերկոն, էպին, հետերոաուքսին և այլն) և բորաթթվով, 4. ցանքը կատարել 45-50սմ միջբուսային հեռավորությամբ, 5. ծաղկման սկզբում և դրանից շուրջ 10 օր հետո կատարել բուժում սեխի ճանչի դեմ, 6. ծլելուց հետո մինչև զանգվածային ծաղկումը (առանձին դեպքերում նույնիսկ ավելի երկար) աշխատել չջրել, կատարել 1-2 միջշարքային կուլտիվացիա և նույնքան քաղհան փխրեցում, 7. 3-4 իսկական տերևի փուլում սեխը ծերատել, իսկ ձմերուկը` ոչ, 8. զանգվածային ծաղկման ժամանակ կատարել սնուցում-ակոսահանում տալով շուրջ 350կգ/հա սելիտրա, ու 3-4 օր հետո դաշտը ջրել ջրման նորմայով (ջուրը տալ շատ արագ ու կտրել), 9. յուրաքանչյուր բույսի վրա թողնել 1-2 հազվադեպ 3 պտուղ, 10. բերքը հավաքել պարբերաբար` հասունացմանը զուգընթաց:



To top