< Սեմինար Էջմիածնում
07.05.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Կարտոֆիլի ցեցի կենսակերպն ու պայքարը դրա դեմ (Phthorimaea operculella)

• թրթուրը սնվում է տերեւներով եւ ցողունով  Մինչեւ ծաղկումը վնասելու դեպքում դիտվում է բերքատվության նվազում • թրթուրը սնվում է պալարներով  Պալարների ցածր որակ   Վարակի ցիկլը   • Ցեցը հայտնվում է բույսերի ծլումից հետո եւ ձվադրում տերեւների կամ հողի մակերեսին մոտ դասավորված պալարների վրա   • Թրթուրը սնվում է տերեւներով, ցողուններով կամ պալարներով   • Թրթուրը հարսնյակավորվում է պալարների մեջ կամ հողում   • Հասունը դուրս է գալիս հարսնյակից     Որտեղից է ցեցը հայտնվում դաշտում   • Վարակված սերմացու պալարներից   • Ձեր դաշտին մոտ թողնված վարակված պալարներից   • Բերքահավաքից հետո մնացած պալարներից   • Հարեւան դաշտերից, որտեղ ավարտվել է բերքահավաքը   Ինչպես է եղանակը ազդում վնասատուի վրա   Որքան ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում զարգացումը     • Տեղումները նվազեցնում են վնասատուի քանակը, քանի որ՝  Նվազում են հողային ճեղքերը,  Նվազում է ձվադրումը,  Վնասատուի զարգացման բոլոր փուլերը (հասուն, հարսնյակ, թրթուր եւ ձու) հիվանդությունների հանդեպ դառնում են ընկալունակ,  Հասուններն ու թրթուրը կարող են խեղդվել:   Ինչպես կարող ենք օգնել վնասատուի բնական թշնամիներին   • Խուսափեք ինսեկտիցիդներ կիրառելուց: • Նրանց համար ապահովեք թաքստոց, սնունդ եւ այլընտրանքային տեր-միջատ:  Միեւնույն դաշտում հաջորդող շարքերում մշակեք տարբեր մշակաբույսեր,  Դաշտի սահմաննեին բազմազանացրեք ծաղկող բույսերի տեսականին, օրինակ մանանեխ կամ երիցուկ,  Թույլ տվեք, որ մոլախոտեր աճեն դաշտի սահմաններին     Պայքարի ագրոտեխնիկական միջոցառումներ կարտոֆիլի դաշտում • Վնասատուից զերծ սերմացու պալարների օգտագործում,   • Բարձր բուկլից,   • Երբ տերեւները սկսում են դեղնել անձրեւացմամբ ոռոգման կիրառում,   • Ժամանակին բերքահավաքի կատարում,   • Բերքահավաքից հետո մնացորդ չթողնել: Վնասակարության շեմը կարտոֆիլի դաշտում   • Ֆերոմոններ: Գրավում են կարտոֆիլի ցեցի արուներին    Օգտագործվում են վնասատուի առկայությունը ուսումնասիրելու համար    Վնասակարության շեմը կախված է տեղի կլիմայից, բույսի մշակությունից եւ բնական թշնամիների առկայությունից (օրինակ Կալիֆորնիայում վնասակարության շեմը կազմում է 15 - 20 արու մեկ օրում)   Ատրակտիցիդների կիրառումը կարտոֆիլի դաշտում   Ատրակտիցիդը կազմված է՝ ֆերոմոնից եւ կոնտակտ ինսեկտիցիդից ցիֆլուտրին   • Կիրառման դեպքում արուները մահանում են 1-4 օրվա ընթացքում՝  Էգերը չեն հանդիպում զուգավորման համար զուգընկերների: • Կիրառվում է 1 կաթիլ յուրաքանչյուր 4 մ2-ի հաշվով (= 2500/ հա) չափաքանակով, • Անհրաժեշտ է 2 կիրառում՝ բույսերի ծաղկման եւ ծերացման փուլերում • Պալարների վարակվածությունը նվազում է 60 – 90 %-ով     • Խուսափեք հնարավորինս երկար ժամանակ պայքարել բնական թշնամիների դեմ (կիրառեք կենսաբանական պայքար)!   • Հույսներդ մի դրեք միայն պեստիցիդների վրա: Պեստիցիդների կիրառումը համատեղեք մշակության ճիշտ տեխնոլոգիաների կիրառման հետ:   • Ֆերոմոնային թակարդների միջոցով անհրաժեշտ է պարզել վնասատուի առկայությունը, այնուհետև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:   • Կիրառել ազդեցության նեղ շրջանակ ունեցող ինսեկտիցիդներ (քլորանտրանիլպրոն, սպինետորամ, ինդոքսակարբ եւ այլն)   • Պալարների վարակումը կանխելու համար սրսկել, երբ տերեւները սկսում են դեղնել   • Բերքի կորստից խուսափելու համար սրկում կատարել մինչեւ ծաղկումը, երբ բույսերի մեծ մասի տերեւների վրա առկա են վնասի նշանները     Կենսաբանական պատրաստուկների կիրառումը կարտոֆիլի պահեստում     • Տալկ + Bacillus thuringiensis (Dipel 2X) 15գ/կգ չափաքանակով, • Տալկն ու Դիպելը լավ խառնվում են եւ դրա 1կգ-ը օգտագործվում է կարտոֆիլի 200կգ պալարի հաշվով:  Կարտոֆիլի պալարները համարյա ամբողջությամբ պաշտպանված են լինում 3 ամսվա ընթացքում:   Ագրոտեխնիկական պայքար կարտոֆիլի պահեստում   • Ընտել եւ պահպանության դնել կարտոֆիլի միայն առողջ պալարներ, • Պահպանման համար ընտրել զով վայր, • Պահեստը մաքուր պահել եւ կանխել ցեցի մուտքը, • Ոչնչացրնել կարտոֆիլի վարակված պալարները, • Կիրառել ֆերոմոնային թակարդներ պարզելու համար վնասատուի գոյությունը: Ատրակտիցիդների կիրառումը կարտոֆիլի պահեստում   • Պոլիէթիլենային մակերեսի վրա ատրակտիցիդի կիրառումը (1կաթիլ/մ2) ոչնչացնում է վնասատուի արուներին եւ բացառում զուգավորումը: • 84%-ով նվազեցնում է պալարների վարակվածությունը:           ԻԱԿ առաջարկներ չվարակված, առողջ սերմ բարձր բուկլից միայն առողջ պալարներ վաղ բերքահավաք ոռոգում մաքուր պահեստ չթողնել թափված պալարներ անհապաղ պահեստավորում կենսապատրաստուկներ տնկման ժամկետ ատրակտիցիդ   ֆերոմոնային թակարդներ վնասակարության շեմ մշակության արեալի կառավարում դասական կենսաբանական պայքար



To top