< ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԳՅՈՒՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
06.05.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Սեմինար Էջմիածնում

Մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցավ <<Աջակցություն Հայաստանի հանրապետության կառավարության կարտոֆիլի ցեցի և խլուրդների դեմ Ինտերգրացված Պայքարի Միջոցառումների մշակման և իրականացման>> ծրագրի շրջանակներում կարտոֆիլի ցեցի դեմ ինտեգրված պայքարի վերաբերյալ սեմինար-խորհրդակցություն: Սեմինարին մասնակցում էին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանը, միջազգային փորձագետ Բիրգիթ Շաուբը, ծրագրի պատասխանատու Վարդան Թոռչյանը, Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն` Լ. Ալեքսանյանը, ԳԱՄԿ-ի մասնագետները և խորհրդատունները, Վաղարշապատի տարածաշրջանի գյուղապետեր, ֆերմերներ: Հանրապեությունում կարտոֆիլի ցեցի հետ կապված իրավիճակը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի տեխակալ Գառնիկ Պետրոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ կարևորելով միջազգային փորձը կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը կարտոֆիլի ցեցի դեմ արդյունավետ պայքար տանելու նպատակով: որպես խորհրդատու Հայաստան է հրավիրվել Լիմայի համալսարանի փորձագետ տիկին Բիրգիտ Շաուբը: Նա երկար տարիներ ուսումնասիրել է կարտոֆիլի ցեցը, դրա կենսաերպը, պայքարի միջազգային փորձը: Տիկինը Շաուբը երկար տարիներ ուսումնասիրել է կարտոֆիլի ցեցը, դրա կենսակերպը: Սեմինարի մասնակիցներին նա մանրամասն ներկայացրեց վնասատուի կենսակերպն ու պատճառած վնասը, վնասատուի էկոլոգիան, վնասակարության շեմը: Հաշվի առնելով կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջազգային փորձը նա նշեց, որ ցեցի դեմ կարելի է պայքարել նաև բնական թշնամիների օգնությամբ: Ինչպես նաև կարևոր է վնասատուի դեմ պայքարը կարտոֆիլի դաշտերում և պահեստներում: Նա նաև խորհուրդ տվեց ինչպես իրականացնել քիմիական պայքարի միջոցառումներըկարտոֆիլի դաշտերում: Վերջին շրջանում մեծ տարածում ունի Ատրակցիդների կիրառումը կարտոֆիլ դաշտում: Այն կազմված է ֆերոմոնից և կոնտակտ ինսեկտցիդից: Կիրառվում է մեկ կաթիլը յուրաքանչյուր 4մ. քառ-ի հաշվով: Անհրաժեշտ է երկու կիրառում ծաղկման և ծերացման փուլերում: Մանրամասն ներկայացնելով վնասատուի կենսակերպն ու պատճառած վնասները` տիկին Շաուբը նշեց, որ պայքարը պետք է սկսել վաղ գարնանից մինչև բերքահավաքի ավարտը և կարտոֆիլի պահեստավորումը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ինչպես կարտոֆիլի ցեցի, այնպես էլ գյուղատնտեսության ոոլորտի վերաբերյալ այլ կարևոր հարցեր:



To top