< Ամերիկյան գործընկերների հետ քննարկվեցին գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման խնդիրներ
02.05.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԳՅՈՒՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Խաղող   1. Մայիսի առաջին տասնօրյակին կատարել պրոֆիլակտիկ միջոցառում պղնձի քլորօքսիդի 0.6%-ոց կամ կուպրօքսիդի 0.5%-ոց լուծույթով միլդիուի /չոռ/ դեմ: 2. Ծաղկումից մեկ շաբաթ առաջ կատարել բուժում Արիվոյի, Կարատեի կամ Դեցիսի 0.05 %-ոց լուծույթով, խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուռների դեմ: 3. Ծաղկումից անմիջապես հետո, պայքարը կազմակերպել Ռիդոմիլ Գոլդի 0.25%-ոց և Տոպազի 0.05%-ոց համատեղ լուծույթով ՙկեղծ և իսկական ալրացողային սնկերի դեմ՚:   ՊՏՈՒՂ ա/ Կորիզավորներ` ծիրանենի, սալորենի, դեղձենի, կեռասենի   Ծակոտկեն բծավորության, լվիճների և վահանակրերի դեմ պայքարը կազմակերպել Սկորի 0.02%, Տոպազի 0.05% և Կոնֆիդորի 0.07%-ոց համատեղ լուծույթով: Ծակոտկեն բծավորությանը նպաստում է օդի բարձր հարաբերական խոնավությունը և 18-200 ջերմաստիճանը: Անհրաժեշտության դեպքում, եթե օդի հարաբերական խոնավությունը բարձր է 80%-ից, անհրաժեշտ է 15 օր հետո կրկնել պայքարի աշխատանքները նույն պրեպարատների նույն չափաբաժիններով:   բ/ Հնդավորներ` տանձենի, խնձորենի, սերկևիլենի     Մայիսի 3-րդ տասնօրյակում պտուղների կազմավորման շրջանում ծառերը սրսկել Կոնֆիդորի 0.07%-ոց լուծույթով խնձորենու պտղակերի 1-ին սերնդի թրթուրների դեմ` համատեղելով Ֆունդազորի 0.2 %-ոց լուծույթով ալրացող և քոս հիվանդությունների դեմ:   ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ Պոմիդոր, վարունգ     Ջերմատներում վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ: Պղնձի քլորօքսիդ 0.06%-ոց լուծույթ, Կուպրօքսադ 0.5 %-ոց լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Բայլետոնի և Տոպազի 0.05%-ոց լուծույթով: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց լուծույթ:



To top