< ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃՅՈՒՂ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
26.04.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՀՀ գյուղնախարարության ,,Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ,, ՊՀ-ի կողմից իրականացվող ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության,, ծրագրի բաղադրիչներից է ,,Մրցակցային դրամաշնորհի ծրագիրը,,, որի նպատակն է ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլգոիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը: Ապրիլի 17-ին Արմավիրի մարզում էին Գյուղատնտեսական ծրա•րերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Արմեն Վանյանը, Ծրագրի բաղադրիչների ղեկավար Վահան Ղուկասյանը, Համաշխարհային Բանկի փորձագետ Դեյվիդ Լազգը և դրամաշնորհային ծրագրի քարտուղարության աշխատաից Արմենակ Հովհաննիսյանը: Այցի նպատակն էր 2012 թվ-ին կողմից հայտարարված մրցույթում հաղթած ծրագրերի կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալն էր: Սկզբում այցելեցին մարզի Ջրառատ համայնքում գտնվող ջայլամների ֆերման, որտեղ կազմակերպվում է կերակրման և պահվածքի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ աֆրիկյան ջայլամների վերարտադրություն: Հայաստանում ջայլամաբուծությունը գյուղատնտեսության բնագավառում նոր և զարգացող ճյուղ է: Ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում կա պահանջարկ ջայլամի մսի ,կաշվի, փետուրների և ձվի նկատմամբ: Ջրառատ գյուղի բնակիչ, մասնագիտությամբ վիրաբույժ Տիգրան Խաչատրյանը երեք տարի է զբաղվում է ջայլամաբուծությամբ: Նախկին ձագերը արդեն հասուն ջայլամներ են, որոնք արդեն հարմարվել են հայաստանյան պայմաններին և սկսել են ձու ածել: Ձվերի առաջին խմբաքաբակը դրվել են ինկուբացման: Ինկուբատորները ձեռք են բերվել դրամաշնորհի միջոցով: ՀԲ-ի փորձագետ Դեյվիդ Լազգը մանրամասն տեղեկացավ ջայլամների աճի, խնամքի և ֆերմերի հետագա ծրագրերի մասին: Այնուհետև այցելեցին Արմեն Ալեքսանյանին, ով նորագույն տեխնոլոգիաների հիման վրա պատրաստել է փոքր արտադրական հոսքագիծ: Չնայած էկոլոգիապես ավելի մաքուր լինելուն հայկական հումքը համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ չունի. գլխավոր պատճառներից մեկը` թանկ լինելն է: Ըստ Արմեն Ալեքսանյանի հոսքագիծը հնարավորություն կտա ավելի էժան և ամեն տեսանկյունից ավելի մաքուր հումք արտադրել և արտահանել արտաքին շուկա: Պահեստավորումը կատարվում է ասեպտիկ եղանակով, ամբողջովին աշխատում է փակ համակարգով, զերծ է արտաքին միջամտություններից, և ամենակարևորը` հումքը պահեստավորելու համար օգտագործվում է պոլիպրոպիլենային տարաններ, որը նորություն է այս արտադրատեսակների համար: Արմեն Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատում հոսքագիծը: Ըստ նրա հոսքագծի ամենամեծ առավելությունը, որ ծախսատար չէ, քիչ տեղ է գրավում, հոսքա•իծը աշխատեցնելու համար անհրաժեշտ է մեկ մարդ: 1 ժամում արտադրում է 1000 միավոր ապրանք: Տարրաները` 100-150 գրամ են, քիչ տարածք են գրավում: Հոսքագիծը աշխատում է էլեկտրաէներգիայով: Արմեն Ալեքսանյանի կարծիքով նման արտադրանքը նաև մեծ պահանջարկ կունենա ներքին սպառման համար:



To top