< Ֆիլոքսերայով վարակված խաղողի այգիները քանդվում են
26.04.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃՅՈՒՂ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Տիգրան Խաչատրյանը արդեն 3 տարի է ինչ ընկերոջ խորհրդով զբաղվում է արարատյան դաշտավայրի համար անսովոր բիզնեսով` ջայլամաբուծությամբ: Չնայած Տիգրանի համար անասնապահությունը և թռչնաբուծությունը նորություն չէր, բայց ջայլամաբուծությամբ զբաղվելու հեռանկարը և հետաքրքիր էր, և պարտավորեցնող: Ուսումնասիրելով միջազգային և Հայաստանյան շուկան, Տիգրանի համար պարզ դարձավ, որ ջայլամաբուծությունը մեծ ապագա ունի, քանի որ այսօր միջազգային շուկայում զբաղված է դաշտի միայն 40 %-ը: Մինչև ֆերմա ստեղծելը Տիգրանը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է ջայլամների մասին նյութեր, ծանոթացել նրանց կյանքին և ապրելաոճին: - Հասկացա,որ այս աշխատանքը և հետաքրքիր է,և բարդ: ՈՒ նաև մեծ նվիրում է պահանջում ու շատ աշխատանք: Իր երազանքներին հասնելու համար Տիգրանը լինելով 11 տարվա վիրաբույժ, ժամանակավորապես թողել է մասնագիտությունը : Բժշկի մասնագիտությումը բավականին օգնում է Տիգրանին ջայլամներ բուծելու ժամանակ: - Նրանք շատ նման են մարդկանց, շուտ են սթրեսների ենթարկվում: Բայց նաև ունեն մի առավելություն` վեց ամսեկանից հետո ոչ մի հիվանդությամբ չեն վարակվում: Շատ շուտ հարմարվում են եղանակային պայմաններին, սննդի հարցում էլ չի պահանջվում յուրահատուկ կերակրատեսակներ: Իր նպատակը իրագործելու համար Տիգրանը կառուցել է հատուկ ֆերմա, որտեղ էլ զբաղվում է ջայլամաբուծությամբ: Մեկ ամսական ձագերին ներկրել է Պարսկաստանից: Այժմ այդ ձագերը մեծ ջայլամներ են, որոնք արդեն ձվադրման շրջանում են: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: -Ջայլամաբուծությունը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի, քանի որ մեծ պահանջարկ ունի ոչ միայն կենդանու միսն ու ձուն, այլև փետուրները , կաշին և ձվի կճեպը, որը օգտագործվում է հագուստեղենի, կոշկեղենի, պայուսակների և կենցաղային իրերի երեսապատման, ձևավորման մեջ: Հաշվի առնելով դա ես նաև մտածում եմ ֆերման մեծացնելու և ջայլամների թիվը ավելացնելու մասին: Ձեռք եմ բերել գերմանական արտադրության ինկուբատորներ, որոնց գործարկման շնորհիվ կունենամ ջայլամի ձագեր: Արդեն ինկուբատորում կան 10 ձու, ապագա ձագերը կծնվեն մի ամսից հետո: Տիգրանը իր բիզնեսի զարգացման գործում մեծ օժանդակություն է համարում ՙԳյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ ՊՀ-ի կողմից իրականացվող ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության՚ ծրագրի ՙՄրցակցային դրամաշնորհների ծրագիր՚ բաղադրիչի շրջանակներում 2012թ.-ի շահած դրամաշնորհը, որի շնորհիվ կարողացավ ձեռք բերել ինկուբատորները: Չնայած դժվարություներին, Տիգրանը չի բավարարվում ձեռք բերածով, նա համոզված է, որ ջայլամաբուծությունը մեծ ապագա և զարգացման հնարավորւոթյուններ ունի Հայաստանում: Նա արդեն մտածում է ֆերման մեծացնելու և ավելի զարգացնելու մասին: Բացի ջայլաամաբուծությունից Տիգրանը և իր ընտանիքը զբաղվում են նաև թռչնաբուծությամբ, ձուկ են աճեցնում և ունեն ջերմոցային տնտեսություն:



To top