< ՖԱԻԶՈ ՀԱՄՈՅԻ ՕԶՄԱՆՅԱՆ
23.04.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից, Արմավիր. Մարզային նորություններ

Ֆիլոքսերայով վարակված խաղողի այգիները քանդվում են

Վաղարշապատի տարածքի Աղավնատուն գյուղում այգեգործությամբ զբաղվում են անհիշելի ժամանակներից« սակայն նախորդ տարվանից այստեղ վրա է հասել չարիքը: Կոնյակի և գինու հումք հանդիսացող խաղողի տարբեր սորտերից բարձր բերքատվություն ունեցող այգիները անցած տարվանից սկսեցին ընկճվել ու մասամբ չորանալ: Այգետերերը մտահոգվեցին իմանալով լաբորատոր հետազոտության արդյունքները« որով հաստատվեց« որ այգիներին վնասում է ֆիլոքսերան: Ֆիլոքսերան կնճիթավոր որդալվիճ է« որը խաղողի արմատներից ծծում է հյութը« առաջացնում է խոցեր« որոնք հետագայում ճեղքվում են և նպաստում հողում ապրող զանազան մանրեների վնասակար գործունեությանը« իսկ արմատները սկսում են փտել ու չորանալ: Հայաստանում հիմնականում տարածված է ֆիլոքսերայի արմատային ձևը: Աղավնատուն համայքում ֆիլոքսերայով վարակված է 5©83 հա խաղողի այգի: Վարդան Գևորգյանն ունի 7400 քմ խաղողի այգի« որն արդեն 30 տարեկան է և ունեցել է բարձր բերքատվություն« ստացված եկամուտն ապահովել է ընտանիքի ապրուստը« իսկ այժմ զրկվելու է ապրուստի միակ միջոցից: Վնասատուի մասին այգետեր Սամվել Հովհաննիսյանը որոշակի տեղեկություններ ուներ և գիտակցելով միջատի պատճառած վնասը` հոժարակամ հրաժարվել է այգուց« թեև այնտեղ աճեցնում էր 26 սորտի խաղող« այդ թվում` նաև սեղանի: Սամվելը Հովհաննիսյանի խաղողի այգին 1,4 հա է,« որի միջին բերքատվությունը հասել է մինչև 36 տոննայի« սակայն անցած տարի ստացել էր 8 տոննա խաղող: Կորուստն այժմ զգալի է : Այգետերը նշեց« որ ֆիլոքսերան տարածված է եղելհատ Հայաստանի հյուսիսային շրջաններում և միշտ վախ է ունեցել« որ այն կհասնի նաև Արարատյան դաշտավայր: Նրա կարծիքով որդալվիճի վարակը փոխանցվել է խաղողի հենասյուների ու մետաղալարերի միջոցով,որոնք ներենկրվել ԼՂՀ-ից: Սամվել Հովհաննիսյանը պատրաստ է խաղողի այգին քանդել« հողը ախտահանել« 3 տարի անմշակ թողնել« իսկ 4-րդ տարում որոշել է ցորեն ցանել« իսկ հետո ընկուզենու տնկիներ դնել: Խաղողի այգիների քանդման աշխատանքներն իրականացնելու են սեփականատերերը: Սամվել Հովհաննիսյանը նշեց« որ իրենց խնդրանքով է դա եղել« որպեսզի այգետերերը սրտացավ վերաբերվեն իրենց ապրանքներին© << Եթե ուրիշները քանդեն մեր այգին« մեր նման ափսոսանքով չեն վերաբերվի« ես մեկ հենասյան համար վճարել եմ 1300 դրամ« բոլորը նոր են>>: Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված 8«91 հա տարածքներում կարանտի միջոցառումների իրականացման համար կառավարության որոշմամբ հատկացվել է 5134«8 հազար դրամ« իսկ այգետերերին բերքի դիմաց` 3 տարվա փոխհատուցում` 27«933«5 հազ© դրամ: Այգետերերի հետ կնքվել են համաձայնագրեր« սակայն հատկացված գումարը լիովին չի բավարարի կարանտին միջոցառումներն իրականացնելու համար: Խաղողի այգիների քանդման համար 1 հա-ի հաշվարկով հատկացվել է շուրջ 510 հազ դրամ « իսկ որպես փոխհատուցում« դարձյալ 1 հա-ի հաշվարկով« յուրաքանչյուր տարի 1 մլն 60 հազ դրամ: Ֆիլոքերայով վարակված խաղողի այգիների տարածքում հայտարարվել է կարանտին« տեղադրվելու են ուղեփակոցներ« իսկ քանդելու ընթացքում` նաև ախտահանիչ գորգեր« որպեսզի վարակը չտարածվի ոտքերի« գործիքների ու մեխանիզացիայի միջոցով« խաղողի արմատները այրվելու են« քիմիական մշակման է ենթարկվելու հողը: Ֆիլոքսերայով վարակված տնտեսություններից արգելվում է այլ վայրեր տեղափոխել խաղողի վարակված արմատակալեր« կտրոններ« տերևներ« խաղող« հենասյուներ« այգու հողը: Այգետերերին մասնագիտական խորհուրդներով օգնում են Արմավիրի ԳԱՄԿ-ի մասնագետները:



To top