< Ծիրանի այգու հիմնարկեք
19.04.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից, Արմավիր. Մարզային նորություններ

ՖԱԻԶՈ ՀԱՄՈՅԻ ՕԶՄԱՆՅԱՆ

Կյանքի 48-րդ տարում դժբախտ պատահարի հետևանքով անժամանակ իր մահականացուն կնքեց սիրված ընկեր,լավ մասնագետ,գյուղատնտեսական ոլորտի գիտակ ,իր գործին անմնացորդ նվիրյալ,հրաշալի մարդ Ֆաիզո Օզմանյանը: Ֆաիզո Համոյի Օզմանյանը ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում:: 1972-1982 թթ սովորել է և գերազանցությամբ ավարտել է Հոկտեմբերի միջնակարգ դպրոցը: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1992 թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը` անասնաբույժ-ինժեներ մասնագիտությամբ: 1994-1997թվ-ից ավարտել է գյուղատնտեսական ասպիրանտուրան,1999 թվ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1997-2004 թթ. վարել է իր անհատական գյուղացիական տնտեսությունը: 2005 թվականից մինչև օրս աշխատում էր Արմավիրի ԳԱՄԿ ՓԲԸ-ում,սկզբում որպես գյուղատնտեսության տեղական խորհրդատու,ապա ընկերության գյուղատնտեսության հարցերի մասնագետ, տնօրենի տեղակալ: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆ. Օզմանյանն իրեն դրսևորել է որպես կարգապահ և պարտաճանաչ աշխատող: Մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարտականություններին ու ստացած հանձնարարականների կատարմանը: Իր հարուստ գիտելիքները անմնացորդ տարածում էր գյուղացիական տնտեսություններում, աջակցում ու օգնում նրանց` իր համեստ ավանդը ներդնելով մարզի գյուղատնտեսության զարգացման գործընթացում: Լինելով ընկերության գիտական հարցերի համակարգողն ու կազմակերպիչը,նա առանձնակի հետևողականությամբ էր վերաբերվում գյուղացիական տնտեսություններում ագրարային գիտական նորությունների, առաջավոր փորձի ներդրման ծրագրերի իրականացմանը, դրանց լավագույն արդյունքները մարզում տարածելու գործընթացին: Նրա ակտիվ մասնակցությամբ պատրաստվել և գյուղացիական տնտեսություններին են տրամադրել զգալի քանակով խորհրդատվական գրքույքներ, բրոշյուրներ, թերթիկներ: Նա հատկապես մեծ ներդրում ուներ Երևան քաղաքում կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներին` մարզի գյուղացիական տնտեսությունների մասնակցության ապահովման գործում: Ամուսնացած է, ունի 2 դուստր և մեկ որդի: Կերտելով իր կենսագրությունը` նա ապրեց հպարտ և արժանապատիվ` թողնելով լավ հիշողություններ իր ընկերների և ճանաչողների սրտում: Միշտ պատրաստակամ,միշտ հավատարիմ և ընկերասեր` այդպիսին կմնա Ֆաիզո Օզմանյանն իր գործընկերների հիշողության մեջ:



To top