< Խորհրդակցություն մարզպետարանում
03.04.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ

Հայկանուշ Ենոքյանը Արմավիրի մարզի հաջողակ կին ձեռներեցներից մեկն է ,ով երկար տարիներ զբաղվում է բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի ներկրմամբ և բանջարանոցային մշակաբույսերի արտադրությամբ : Մասնագիտությամբ լինելով քիմիկոս,նրան նաև հոգեհարազատ է գյուղատնտեսությունը: Ծնվել և մեծացել է մանկավարժի ընտանիքում: Ծնողները զբաղվել են հողագործությամբ: Հողը սիրելը և հողի լեզուն հասկանալը տիկին Հայկանուշի գեների մեջ է: Չնայած բազմաթիվ դժվարություններին Հայկանուշ Ենոքյանը երբեք չի ընկճվում: Երկար տարիներ աշխատելով իր մասնագիտությամբ ,նորից վերադարձել է իր արմատներին: ,,Դարձյալ կընտրեի գյուղատնտեսությունը,,-ասում է տիկին Հայկանուշը,-§դա այն է ինչ ինձ մոտ լավ է ստացվում, և ինչը ես սիրում եմ¦: Սկզբնական շրջանում զբաղվել է տեղական և ռուսական բանջարեղենների սերմերի վաճառքով: 1998 թվականից Հայկանուշ Ենոքյանը հոլանդական SEMINIS ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Արդեն 15 տարի է նա բարեհաջողությամբ համագործակցում է ընկերության հետ,և որակյալ սերմերով ապահովում մարզի բանջարագործներին: Սկսած 2000 թվականից իմ ընտանիքը զբաղվում է լոլիկի և պոմիդորի մշակությամբ մեզ պատկանող մոտ մեկ հեկտար ջերմատանը: Այստեղ ես կատարում եմ գյուղատնտեսի աշխատանք: §Մեր ջերմատանը մշակվում է մեր կողմից ներկրվող, ‘Seminis’ և ‘De Ruiter Seeds’ հայտնի ընկերությունների սորտերը, որոնք աչքի են ընկնում բարձր բերքատվությամբ, պտղի որակով և հիվանդությունների նկատմամբ կայունությամբ: Մեր ջերմոցը նաև փորձարարական է, մեր աշխատանքի միջոցով մենք փոձում ենք հայտնաբերել ‘Seminis’-ի և ‘De Ruiter Seeds’-ի առավել բերքատու և դիմացկուն սորտերը, և դրանք տարածել մեր հաճախորդների շրջանում, նպաստելով արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը: Յուրաքաչյուր ֆերմեր,որ կարիք ունի խորհրդատվության, իր հարցերի պատասխանները կարող է ստանալ մեզ մոտ: Մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել մեր այցելուներին, դրա մասին են վկայում ֆերմերների բազմաթիվ այցելությունները մեր ցուցադրական տեղամաս¦: Հայկանուշ Ենոքյանը չի բավարարվում ձեռք բերածով: Առաջիկա հինգ տարիների ընթացքում նա նպատակ ունի ոչ միայն մեծացնել ջերմատունը,այլև զբաղվել բաց գրունտի մշակությամբ, ինչպես նաև զբաղվել անասնապահությամբ,գոմաղբը պարարտացման նպատակով օգտագործելու համար:Տիկին Հայկանուշը հպարտությամբ նշում է,որ իր ջերմատանը այսօր աշխատանքով են աապահովված համայնքի մոտ մեկ տասնյակ կանայք: Հաճելի է տեսնել իր կյանքից գոհ, սեփական արժեքը իմացող,և ամենակարևորը միշտ ժպտերես և բայրացակամ հայ կնոջ, ով չնայած շատ դժվարությունների ,կարողացել է հիմնել սեփական բիզնեսը և ընթացքում բավականին հաջողությունների հասնել: Դրա վառ ապացույցն է նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից իրականացվող <<Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս>> մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ ստացած ,, ԿԻն-հերոս,, մրցանակը: §Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս¦ մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել համայնքների կայուն զարգացմանը: Տիկին Հայկանուշը ոչ միայն զբաղվում է գյուղատնտեսությամբ,նա նաև սիրում է լինել խոհանոցում,պատրաստել տարբեր ուտեստներ, հաճույքով պատրաստում է նաև չրեր և պահածոներ:Սիրում է նաև ճանապարհորդել և զբաղվել լուսանկարչությամբ: Նա նաև շատ հետաքրքրասեր է, հաճախ է ընթերցում:Հաճելիորեն զարմացնում է այն փաստը,որ կարևորում է համացանցի առկայությունը,որը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ ոչ միայն գյուղատնտեսության,այլև շատ հարցերի վերաբերյալ: Տիկին Հայականուßի հաջողության հասնելու գրավականը համարում է աշխատասիրությունը և սովորելու ցանկությունը:



To top