<  Մարզխորհրդի նիստ Արմավիրում
22.03.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Խորհրդակցություն մարզպետարանում

Մարտի 20-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված Արմավիրի մարզում բույսերի կարանտին և արագ տարածվող վնասատուների դեմ կանխարգելիչ և պայքարի միջոցառումներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ` Ա. Ղահրամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` Ս. Գալստյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները, Վաղարշապատի տարածքի համայնքների ղեկավարները,սննդի անվտանգության և բուսասանիտարիա տեսչության ու ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը: Ներկաններին ստեղծված իրավիճակը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ` Ս. Գալստյանը:Պրն. Գալստյանը իր բացման խոսքում նշեց, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարելով գերակա ճյուղ,ամեն ինչ անում է մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար: Կազմվել են պետական աջակցության ծրագրեր,որոնք բարեհաջող իրագործվում են: Այս տարի արդեն իրագործվել է պարարտանյութի և դիզելային վառելիքի բաշխումը գյուղացիական տնտեսություններին: Պարոն Գալստյանը անդրադարձավ նաև մարզի համար կարևոր խնդիրներին, սննդի անվտանգությանը և բույսերի վտանգավոր վնասատուների դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը: Անցած տարի Արմավիրի մարզի` Գայ և Աղավնատուն համայնքների շուրջ 8,16 հեկտար խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա վնասատուն: Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է և ամեն ինչ արվում է այն կարգավորելու համար: Չնայած անցած տարի ծագած որոշակի խոչընդոտներին ,այս տարի հարցը վերջնական լուծում կստանա, որը իրականացվել է այգետերերի հետ բացատրական աշխատանքների շնորհիվ: Կառավարության որոշմամբ գրեթե 27000000 դրամ է հատկացվել այգետերերին որպես փոխհատուցում այգիների քանդման համար(երեք տարվա զուտ եկամուտը նկատի ունենալով մեկ հա-ի համար): Մարզպետ Ա. Ղահրամանյանը շեշետելով հարցի շուտափույթ լուծում ստանալու անհրաժեշտությունը, հանձնարարական տվեց համայնքի ղեկավարներին աջակցելու և համապատասխան կազմակերպությունների հետ աշխատանքները տանելու ուղությամբ: Քանի որ վարակը իրենից մեծ վտանգ է ներկայացնում և տարածվելու խնդիր ունի: Վերջին երկու տարում Արմավիրի մարզի որոշ համայնքներում հայտնաբերվել է նաև կարտոֆիլի և լոլիկի ցեցը: Անդրադառնալով այս խնդրին պարոն Ս. Գալստյանը կարևորելով այն փաստը,որ վաղահաս կարտոֆիլի հիմնական արտադրողը հանրապետությունում համարվում են Արարատի և Արմավիրի մարզերը,նա նշեց,որ ամեն կերպ պետք է իրագործվի համապատասխան պայքար այս վնասատուի դեմ,քանի որ այն իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն լոլիկի և կարտոֆիլի ,այլև պղպեղի և սմբուկի համար: Ցեցը առավել մեծ վնաս է հասցնում կարտոֆիլին և լոլիկին ինչպես բաց դաշտում,նաև ջերմատնային պայմաններում: Նշված մշակաբույսերի ցանքատարածքներում կտեղադրվեն ֆերանոմային թակարդներ,որոնց միջոցով կորոշվեն պայքարի միջոցառումների անցկացման ժամկետները: Փոխնախարարը նշեց,որ վարակի հիմնական պատճառներից մեկը նաև վարակված սերմերը ցանելն է: Ծառացած խնդիրները որպեսզի օպերատիվ լուծում ստանան,պետք է բացատրական աշխատանքներ կատարել և մատուցել անհրաժեշտ տեղեկատվություն,իսկ այս դեպքում կարևոր է մարզային իշխանությունների, ինչպես նաև մարզում գյուղնախարարության համակարգում գործող կազմակերպությունների համատեղ աշխատանքը: Մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց,որ վերջին ամսվա ընթացքում այցելելով մարզի համայնքները և հանդիպելով գյուղացիների հետ բավականին շատ բողոքներ է ստանում թունաքիմիկատների որակի հետ կապված, քանի որ գյուղացիական տնտեսություններում հաճախակի օգտագործվում է չգրանցված և ժամկետանց, անհայտ ծագման թունաքիմիկատներ:Առաջարկվեց գյուղացիական տնտեսություններին հորդորել թունաքիմիկատները ձեռք բերել միայն լիցենզավորված խանութներից:



To top