< Մարզպետն այցելեց Հայկավան և Տանձուտ համայնքներ
18.03.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Մարզխորհրդի նիստ Արմավիրում

Մարտի 18-ին Արմարվիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը,որին մասնակցում էին Արմավիրի մարզպետ Ա. Ղարհամանյանը, տեղակալներ Լ. Մուրադյանը,Մ. Քարտաշյանը, աշխատակազմի ղեկավար` Փ Կարապետյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները,քաղաքապետերը,համայնքների ղեկավարները,ՋՕԸ-ների տնօրենները և ԳԱՄԿ-ի տնօրեն Լ. Ալեքսանյանը: Զեկույցվ հանդես եկավ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը: Իր զեկույցում նա ներկայացրեց մարզում գյուղատնտեսական տարվա սկզբում կատարված աշխատանքները, գերակա խնդիրները և հետագայում նախատեսված աշխատանքների մասին տվեց մանրամասն տեղեկատվություն: Նա իր զեկույցում նշեց, որ արդեն ավարտին են մոտենում պտղատու ծառերի և այգինների էտի, ձևավորման,այգիների կապի, բուժման գործընթացները, ջերմատներում ավարտվել են բանջարանոցային կուլտուրաների սածիլման աշխատանքները : Վաղարշապատի և Արմավիրի մի քանի համայնքներում արդեն վաճառքի են հանվել կանաչիների, ինչպես նաև լոլիկի և վարունգի առաջին բերքը: Արդեն համայնքներին բաժանվել է ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը: Սկսվել են նաև ոռոգման համակարգերի կառուցման,վերականգնման և շահագործման աշխատանքները:Կարևորելով ոռոգման սեզոնի բացումը ,պարոն Այվազյանը նշեց,որ պետք է ամեն ինչ արվի այն մեկ օր շուտ սկսելու համար: Համայնքապետերին առաջարկվեց աջակցել ՋՕԸ-երին մայր ջրանցքների, միջհամայնքային առուների մաքրման աշխատանքների գործընթացի ընթացքում, ինչպես նաև հետևել ջրանցքների և առուների սանիտարահիգիենիկ վիճակին: Կարևորելով մարզում ոչ միայն գյուղմթերքների արտադրությունը` նաև իրացման գործընթացը մարզխորհրդի նիստում ներկա էր նաև ,,Նոյան,, գործարանի սեփականատեր Է.Ղազարյանը: Նա նշեց ,որ գործարանը այս տարի պատրաստվում է գյուղացիական տնտեսությունների հետ կնքել պայմանագրեր և ներմուծել մինչև 15000 տոննա լոլիկ: Որպես աջակցություն գյուղացիներին կտրվի կնքված պայմանագրի 10 %-ի չափով գումար սերմացու, պարարտանյութ գնելու և գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար: Մարզում նաև նախատեսվում է տնկել մոտ 4000 դեկորատիվ և պտղատու ծառեր և արմատակալեր: Մարզխորհրդի նիստում քննարկվեցին այլ ընթացիք հարցեր և մարզպետի կողմից հանձնարարական տրվեց ամեն ինչ անել գյուղատնտեսական աշխատանքները մարզում ժամանակին սկսելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար:



To top