< Գյուղատնտեսական աշխատանքներ Արմավիրում
13.03.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Հանդիպում Արմավիրում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Սարդարապատ համայնքում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ:   Փոխվարչապետը կարեւորելով գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` ՋՕԸ ղեկավարներին հորդորեց սեղմ ժամկետներում ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ արդեն պատրաստվել ոռոգման կազմակերպման աշխատանքներին:   Քննարկվեց մարզի որոշ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի 163 - Ն որոշմամբ ընդհանուր առմամբ շուրջ 440 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի որոշ տարածքներում սակավաջրության խնդիրը լուծելու համար: Տեղեկացվեց, որ արդեն մեկնարկել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները:   Փոխվարչապետը հույս հայտնեց, որ իրականացվելիք աշխատանքների արդյունքում նշված տարածքներում էապես կբարելավվի ջրամատակարարումը: Նա հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման համար դժվարություններ ընթացքում չառաջանան:   Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ մարզի Հայկավան, Մրգաշատ համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում նշված համայնքներում առաջիկայում կմեկնարկեն դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները, այդ նպատակով ընդհանուր առմամբ 100 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ: Նա նաեւ տեղերում պատասխանատուների հետ քննարկեց ծրագրի ընթացքը, կարեւորեց աշխատանքների ժամանակին եւ որակով իրականացումը:   Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագիրը եւս հիմնականում ուղղվել է դպրոցների վերանորոգմանը: Միայն այս ծրագրի շրջանակում մարզում կվերանորոգվի 18 դպրոց, որին կուղղվի 1 մլրդ դրամ` մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից:



To top