< ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
12.03.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Գյուղատնտեսական աշխատանքներ Արմավիրում


Արմավիրի մարզի Էջմիածնի և Արմավիրի տարածքներում  այս տարի գյուղատնտեսական աշխատանքները վաղ են սկսվել շնորհիվ եղանակային բարենպաստ պայմանների: Էջմիածնի տարածքում ջերմատնային պայմաններում սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի մշակումը, ինչպես նաև կարտոֆիլի և ելակի մշակումը պոլիէթիլային թաղանթների տակ: Էջմիածնի տարածքում  արդեն սկսվել է կանաչիների ,մասնավորապես` թարխունի բերքահավաքը: Այս տարի բարենպաստ եղանակը թույլ է տվել գյուղացուն առատ բերք ստանալ:

Էջմիածնի շատ գյուղերում և Արմավիրի տարածքում սկսվել է նաև խաղողի այգեբացը:Ինչպես նաև սկսվել են ծիրանի,դեղձի,սալորի,խնձորի,տանձի և սերկևիլի  բների սպիտակեցումը,էտը,բաժակափորը և այլ աշխատանքներ: Մարտի երկրորդ տասնօրյակից, խաղողի  այգիներում կսկսվեն  վազերի կապն ու ձևավորումը: Ոռոգման սեզոնի բացվելուց հետո բոլոր համայնքներում կսկսվեն բանջարաբոստանային կուլտուրանների մասսայական ցանքսը,իսկ շատ համայնքներում` տնկման գործընթացը:

 


To top