< Կառավարությունը աջակցություն է ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին
11.03.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Հարգարժան կանայք, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:   Տոն, որը մեր հոգին լցնում է ջերմությամբ և ընդգծում ձեր բացառիկ դերն ու նշանակությունը մեր կյանքում:   Դուք եղել և մնում եք հայ օջախի անմար լույսը, ապավենն ու հիմնասյունը` պահելով ու պահպանելով ընտանեկան երջանկության ու բարության մթնոլորտը, ձեր ուսերին կրելով սերունդ ունենալու և դաստիարակելու աստվածաշնորհ առաքելությունը:   Նշանակալի է նաև ձեր ավանդը մեր պետականության կայացման, մեր պետության առաջընթացի ու զարգացման գործում, ձեր մասնակցությունը` հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:   Ձեր ոգեշնչող ներկայությամբ և առանձնահատուկ դերակատարմամբ դուք հարստացնում եք մեր կյանքը, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:   Սիրելի կանայք, Կրկին շնորհավորելով ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ` մաղթում եմ անսահման երջանկություն, չխամրող կանացիություն և տոնական բարձր տրամադրություն: Թող ձեր ընտանիքներում և սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:   Ամենայն բարիք ձեզ:   ՀՀ Արմավիրի մարզպետ` Աշոտ Ղահրամանյան



To top