< ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
04.03.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Կառավարությունը աջակցություն է ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին

ՀՀ մի քանի նախարարություններից և գյուղատնտեսության աջակցության մարզայն կենտրոններից ՀՀ գյուղատնտեսության նախարարոււթյուն է ներկայացվել դիզելային վառելանյութի ավելի քան 300 հազար լիտրի,ազոտական պարարտանյութի ավելի քան 4000տոնայի պահանջարկ Արմավիրի,Արարատի,Արագածոտնի,Լոռու,Տավուշի և Կոտայքի մարզերի գյուղացիական տնտեսություններին շուկայականից ցածր գներով մատակարարելու համար: ՀՀ կառավարոթյունը բավարարել է պահանջարկը` ավելացնելով մատակարար կազմակերպությունների սուբսիդիայի և դրամաշնորհի չափը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա հնարավորություն կտա 100տոկոսով բավարարել գյուղացիական տնտեսություններից ստացված հայտերը:Լուրջ աջակցություն հանդիսանալով գյուղատնտեսական աշխատանքների աջակցության գործում,կբարձրացնի եկամտաբերության մակարդակը և գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի շահավետ: Կառավարությունը լրացում է կաատարել նաև ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում,ըստ որի Արարատի,Արմավիրի,Գեղարքունիքի,Լոռու ,Սյունիքի,Վայոց ձորի և Տավուշի մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը,առափնյա փուլով` առաջինը գարնանը,երկրորդ հատկացումը նախատեսված է աշնանը: Կառավարության որոշմամբ ավելի քան 33մլն. դրամ է հատկացվել Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայի գյուղական համայնքներում հայտնաբերված բույսերի վնասակարօրգանիզմ համարվող որդալվիճի (ֆիլոքսերիա) դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար: Մասնավորապես,քանդվելու,ոչնչացվելու և բույսերի պաշտպանության ընթացիկ միջոցառումներ է իրականացվելու ավելի քան 8 հեկտար այգում: Քանդված այգիների սեփականատերերին հատկացվելու է համապատասխան աջակցություն:



To top