< Փողոցային լուսավորության ծրագիր
28.02.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



 Փետրվարի 27-ին Կոնգրես հյուրանոցում անցկացվեց սեմինար-քննարկում ՄԱԿ-ի  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող TCP/ARM/3701  ՙԱջացություն ՀՀ կառավարությանը կարտոֆիլի ցեցի և խլուրդների դեմ ինտեգրված պայքարի միջոցառուների մշակման և իրականացման՚ ծրագրի շրջանակներում:  Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանը, նախարարի խորհրդական  Ա. Հարությունյանը, նախարարության  աշխատակազմի  Ագեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կ. Եսայանը, Սննդամթերքի  անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Ա. Նիկոյանը, տարբեր կազմակերպություններ ներկայացնող առաջատար մասնագետներ, ֆերմերներ, այլ շահագրգիռ կողմեր:
      Բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  Գ. Պետրոսյանը: Նա իր և նախարարութան  անունից ողջունեց հյուրերին և մասնակիցներին: Նա նշեց, որ բույսերի պաշտպանության ոոլորտը նախարարության կողմից վերահսկվող ամենակարևոր և գերակա ոլորտներից է:
     Այնուհետև զեկուցումով հանդես եկավ  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչի օգնական  Գայանե Նասիբյանը: Բուսաբուծության և բույսերի պաշտպանության պաասխանատու(REU) Ավետիք Ներսիսյանը ներկայացրեց ՄԱԿ-ի պարենի  և գյուղատնտեսության գործառույթները և բույսերի պաշտպանության ոլորտը:
       Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Ոսայանը ներկայացրեց Հայաստանում բույսերի պաշտպանության համար տարվող աշխատանքները և ներկա վիճակը: Հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ Բուսաբուժության և բույսերի պաշտպանության բաժնի տեխնիկական գծով պատասխանատու Անդրեաս Վերեշը, ով անդրադառնալով  վնասատուների դեմ դեմ ինտեգրված պայքարի ուղղությամբ համաշխարհային փորձին , ներկայացրեց  այդ ուղղությամբ տարվող պայքարի սկզբունքները:
ՀՀ-ում ՎԴԻՊ-ին առնչվող հետազոտական աշխատանքները ներկայացրեց ՙՍննդի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն  Հրանտ Թերլեմեզյանը:
      Սեմինարի ընթացքում ներկայացվեց բույսերի պաշտպանության վիճակը Հայաստանում զեկուցող` Կ. Եսայան) և ՀՀ-ում բուսասանիտարիայի տեսչության գործունեությունը (զեկուցող` Ա. Նիկոյան):
Քննարկման ավարտին  կազմակերպվեց խմբային աշխատանք, որի ընթացքում հարցերի միջոցով բացահայտվեցին հանրապետութան առավել տարածված վնասատուներն ու հիվանդությունները և առաջարկվեց դրանց դեմ ինտեգրված պայքարի տարբերակներ:
 Այնուհետև ներկայացվեցին աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և արձանագրվեցին ակնկալվող հետագա քայլերը, առաջարկությունները, ոլորտի կարիքները:
    


To top