< ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ
28.02.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Փողոցային լուսավորության ծրագիր



Օրերս Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՙՄաքուր էներգիա և ջուր՚ (ՄԷՋ) ծրագրի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված փողոցային լուսավորության էներգաարդյունավետ համակարգի տեղադրման ծրագրի արդյունքների ներկայացումը:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել լուսադիոդային լուսավորության առավելություններն Արմավիրի մարզի համայնքների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրվածություն են ցուցաբերել փողոցային կամ արտաքին լուսավորության ծրագրերի նկատմամբ: Ներկայացվեց, որ ի տարբերություն շատ համայնքներում ընդունված լուսավորության համակարգերի, լուսադիոդային լուսարձակներն ավելի էներգոարդյունավետ են և տնտեսապես շահավետ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև տեղական արտադրության լուսադիոդային լուսարձակները:
Լեռնագոգը Հայաստանի այն բազմաթիվ գյուղերից մեկն  էր, որտեղ մինչ այս բացակայում էր փողոցային լուսավորությունը: Այս ծրագրի շնորհիվ լուծվեց համայնքի արդի խնդիրներից մեկը, և ծրագրի արդյունքներից կօգտվի գյուղի բնակչությունը՝ 2,154 մարդ կամ  515 տնտեսություն:


To top