< Հայտարարություն
25.02.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐ


Ս/թ փետրվարի 22-ին Արմավիրում հասարակական քննարկում էր կազմակերպել ՙՄարդկային զարգացման միջազգային կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը: Քննարկանը մասնակցում էին Արմավիրի մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, բժիշկներ: Ներկաներին ողջունեց ՀԿ-ի տնօրեն Արմեն Գասպարյանը և նշեց, որ Արմավիրը պատահականորեն ընտրված չէ, քանի որ մարզը գյուղատնտեսական նշանակություն ունի, ինչպես նաև  գերակա խնդիր է համարվում շրջակա միջավայրի պահպանումը: Քննարկման թեման էր Հազարամյակի զարգացման նպատակներ, 2015թ-ից անդին և շրջակա  միջավայրի պահպանումն ու կայուն զարգացումը: Ներկայացվեցին 4 սցենարներ, որոնցից յուրաքանչյուրը պարզաբանում էր բնապահպանության ոլորտի արդի հիմնախնդիրները:
Բնապահպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնապահպանական անվտանգության ապահովումը, այդ թվում շրջակա միջավայրի պահպանությունն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, բնապահպանական տեղեկատվական  մատչելիությունը: Կենսաբազմազանության պահպանությունը դառնում  է կառավարության առաջնային խնդիր, կառավարությունն ու հասարակությունը ընկալում են, որ այն ազդեցություն ունի թե կլիմայի ձևավորման, թե ջերմային և ջրային ռեժիմների  կարգավորման, թե օդի մաքրման, թե հողերն էրոզիզյից պահպանելու  վրա: Հայաստանը, չնյած իր փոքր տարածքին, ունի հարուստ և բազմազան բնաշխարհ:
Բյուջետային սահմանափակումների պայմաններում ՀՀ կառավարությունը շարունակում է իրականացնելբնապահպանական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ: Հիմնական թիրախներ են ջրային ռեսուրսները, բնության հատուկ պահպանվող տարածքները, որտեղ պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհի 60-70 տոկոսը, անտառները, հողերի և ընդերքի օգտագոծումը, այդ թվում` անապատացման դեմ պայքարը, ոռոգման ցանցերի ծավալումը, թափոնների կառավարումը:
Հայաստանը հայտնվել է բնապահպանական  բարդ իրավիճակում: Թե մարդածին, թե բնական  գործոնների ազդեցության  արդյունքում փոխվում է անտառների որական կազմը: Զգալիորեն աճել են անտառային հրդեհների դեպքերը, վերջին տարիներին  հրդեհվել են  հազարավոր հեկտար անտառներ: Մարդիկ չեն ընկալում և գիտակցում կլիմայ փոփոխության հետևանքները: Շատերն անգամ չգիտեն, որ Հայաստանն անապատացման առումով առանձնապես խոցելի երկիր ` հանրապետության տարածքի 53 %-ն անապատացվել է:  ՀՀ կառավարությունը 2015 թ հետո սկսելու է իրականացնել բազմագործոն քաղաքականություն: Կարևորվում է շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հասարակության իրազեկումը: Հասարակության մեջ շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ գիտելիքների աճը մարդկանց առաջ նոր խնդիր է դնում, ինչպես շրջակա միջավայրի մաքրության և արդյունաբերական  կենտրոննեից հեռու բնակվելու խնդիրները:  
Հայաստանում տնտեսվարողների կողմից բնական պաշարների, հանքահումքային ռեսուրսների չկարգավորված և անխնա օգտագործման արդյունքում սրվում են բնապահպանության և բնօգտագործման խնդիրները: Բնապահպաններն ավելի հաճախ են ահազանգում բնությանը հասցվող վնասների, վերահաս  էկոլոգիական աղետի, տնտեսության համար վտանգների, դրանց հետևանքով մարդու առողջության և կենսապայմանների վատթարացման մասին:
Իրավիճակը հավասարակշռելու նպատակով ՀՀ կառավարությունը 2015թ-ից աջակցելու է բնապահպանական կառույցների հզորացմանն ու տրամադրում գործուն նոր լծակներ:  Բնապահպան և գործարարհամայնքների առճակատումը կառուցողական դաշտ տեղափոխելու, կողմերի մոտեցումներն ու փաստարներն առավել հիմնավոր դարձնելու նպատակով, կառավարությունը վերանայում  է բնապահպանական  և բնօգտագործման չափանիշները, մշակում է վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ:
ՀՀ կառավարությունը փորձում է խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Պետությունը խրախուսումէ սպասարկման և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման ժամանակակից չափանիշների կիրառումը, պատասխանատու ձեռնարկատիրությունը:
Էներգետիկ զարգացման և էներգետիկ  համակարգի անվտանգության բարձրացման վերաբերյալ քննարկումներում ՀՀ կառավարությունը ներառում է բնական ռեսուրսնեի կայուն և վերականգնվող աղբյուրների օգտագործման, այդ թվում` արևային և ատոմային էներգետիկայի զարգացման, փոքր ՀԵԿ-երի բնապահպանական տեսակետից առավել արդյունավետ նախագծման և այլ հարցեր:
Հասարակական քննարկումն ավարտվեց ակտիվ հարց ու պատասխաններով ու կարծիքների փոխանակմամբ:


To top