< ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԲԱԳԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉԸ
25.01.2013 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ



ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՙԳյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ ՊՀ-ի կողմից սկսվել  է  ՙՄրցակցային դրամաշնորների ծրագրի՚ 4-րդ փուլը:
Բաղադրիչի իրականացումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով`  համաձայն գործող ընթացակարգի:
Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը:
Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով ՙԳյուղատնտեսական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ՚ ՊՀ-ի Մրցակցային Դրամաշնորհային Ծրագրերի քարտուղարության աշխատակազմը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կազմակերպում է հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ:  
Արմավիրի ԳԱՄԿ-ում  հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Գյուղտնտեսության նախարարության ՙԳյուղատնտեսական բարեփողումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ՚ ՊՀ-ի մրցակցային դրամաշնորհների մրցույթի 4-րդ փուլը: Ներկա էին Արմավիրի Գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ, Արմավիրի ԳԱՄԿ-ի ԳՏԽ-ներ, շահագրգիռ ֆերմերներ: Ներկաներին ողջունեց Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն պրն. Լ. Ալեքսանյանը: Այնուհետև մրցակցային դրամաշնորհային ծրագրի  քարտուղարության աշխատակից Արմենակ Հովհաննիսյանը մանրամասնեց ծրագրի ընթացքն ու բովանդակությունը:
        Ներկաները ծանոթացան մրցակցային դրամաշնորհային ծրագրերի հավակնորդների համար նախատեսված մեթոդական ցուցումներին, որն իրենից ներկայացնում էր ընդունելի տեխնոլոգիաների, ոչ ձևական խմբերի, հայտի  կանոնների պատրաստման, ընդունման, հայտի ձևի ամբողջություն, ինչպես նաև տեղեկացան նախագծի համառոտ նկարագրությանը, ծրագրի շահառուների հնարավորությունների ձևակերպմանը, հայտի համար պահանջվող   իրավական  և օժանդակ փաստաթղթերին:
        Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում. մասնակիցները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին  ծրագրի համակարգողին :


To top