< ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը
21.01.2013 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԸ

Օրերս մեծ հանդիսությամբ վերաբացվեց Խանջյան համայնքի միջնակարգ դպրոցը: 1967 թվականին կառուցված դպրոցը վթարային լինելու պատճառով շուրջ 20 տարի չի շահագործվել, և դասապրոցեսները տարիներ շարունակ անցկացվել են համայնքի մարկապարտեզի մասնաշենքում:


Կրթօջախում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2009 թվականից: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 240 մլն դրամ: Հատկացված գումարի շրջանակներում դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով և անհրաժեշտ գույքով:

Դպրոցի վերաբացմանը ներկա գտնվեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի, համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեց կրթօջախում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Օրվա առթիվ մարզպետ Ղահրամանյանը շնորհավորեց ուսուցչական կազմին և աշակերտներին` վստահություն հայտնելով, որ կրթօջախում ստեղծված պայանները կնպաստեն ուսումնական գործընմթացի արդյունավետության բարձրացմանը և կմղեն նորանոր հաջողությունների:

ՙԵրբ առաջին անգամ եղա մանկապարտեզի շենքում, ականատես դարձա եռահերթ իրականացվող ուսումնական գործընթացին, այդ իսկ օրից ձեռնամուխ եղա դպրոցի հիմնանորոգման հարցի լուծմանը՚,-իր խոսքում նշեց մարզպետը` կարևորելով պետական լուրջ աջակցությունն ու հոգածությունը ոլորտին վերաբերող խնդիրներին: Նա տեղեկացրեց, որ միայն վերջին վեց տարիների ընթացքում մարզում 70-ից ավել դպրոց է վերանորոգվել, այդ թվում եղել են նաև նորակառույցներ: Մարզպետ Ա. Ղահրամանյանը հավաստիացրեց, որ առաջիկա  2-3 տարիներին մարզում դպրոցների հիմնանորոգման հարցն ամբողջությամբ կլուծվի:

 

 


To top