26.12.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ


Անցնող տարին գյուղատնտեսական նշանակություն ունեցող Արմավիրի մարզում նշանավորվեց այգեգործության և բանջարբոստանային մշակաբույսերի առատ բերքահավաքով: Նման ձեռքբերումների  կապակցությամբ արժանի է հիշել նաև Արմավիրի ԳԱՄԿ-ին: Գյուղատնտեսության ոլորտը միշտ էլ կարիք է ունեցել մասնագիտական և տեղեկատվական խորհրդատվության: Դուք միշտ կանգնած եք եղել արմավիրցիների կողքին, եղել նրանց ընկերն ու բարեկամը: Ձեր կատարած բարդ ու պատասխանատու գործով հանրօգուտ աշխատանք եք կատարել, անընդմեջ խորհրդատվական ու մասնագիտական տեղեկատվություն եք մատուցել: Թող ձեր անցնող ճանապարհը լինի հարթ ու առանչ խոչընդոտների:
Իմ և Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում  եմ Արմավիրի ԳԱՄԿ-ի ՙՀայֆերմեր՚ ամսաթերթի 100-րդ հոբելյանական համարի լույս ընծայման կապակցությամբ: Մաղթում եմ  մասնագիտական վարպետություն, թերթի բազմաթիվ համարներ, աշխատանքային հաջողություններ և լիարժեք խորհրդատվության մատուցում:
Միաժամանակ շնորհավորում եմ բոլոր արմավիրցիների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում քաջ առողջություն, ընտանեկան երջանկություն և աշխատանքային հաջողություններ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարար
Ս. Կարապետյան



To top