< ՍԻՐՈՎ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՈՎ
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Պատմության շրջափուլում իր երթն է ավարտում  նաև 2012թվականը` հույզերով, զգացմունքներով, բուռն իրադարձություններով հագեցած ևս մեկ տարի: Շուտով, նոր հույսերով ու սպասումներով, կդիմավորենք 2013 թվականը: Եվ տարեմուտի այս օրերին, ամփոփելով գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումները, անհնար է չհիշել ու չգնահատել բոլոր նրանց, ովքեր մշտապես ապրել են գյուղացու հոգսերով, իրենց ճիշտ խորհուրդներով, առաջարկություններով աջակցել են նրան, բացահայտել, վերլուծել ու լուսաբանել են ոլորտի հիմնահարցերը, մեկնաբանել ու տարածել առաջավոր փորձը: Այս առումով դրվատանքի է արժանի Արմավիրի ԳԱՄԿ-ի ՙՀայֆերմեր՚ թերթի գործունեությունը, որը հետևողականորեն լուսաբանել է մարզի գյուղացիական տնտեսությունների առօրյան:
Ձեր 100-րդ համարի լույս ընծայման առթիվ մաղթում եմ  աշխատանքային նորանոր հաջողություններ, ՙՀայֆերմերի՚ անթիվ համարներ ու միայն բարին ավետող լուրեր:
Հարգելի արմավիրցիներ, օգտվելով առիթից սիրով շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող գալիք տարին լինի երջանկության, երազանքների իրականացման, հաճելի անակնկալներով լեցուն, սիրո, ջերմության ու առատության տարի:  Ուրախությամբ, բերկրանքով, սիրով ու հարազատ մարդկանցով շրջապատված անցկացրեք ողջ տարին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
                                                     Գ.Պետրոսյան



To top