19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՍԻՐՈՎ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՈՎ



    Սիրով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ մարզի գյուղատնտեսության ոլորտում իր ուրույն ձեռագիրն ունեցող թերթի հոբելյանական 100-րդ համարի լույսընծայման կապակցությամբ:
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության Արմավիրի աջակցության մարզային կենտրոնի կողմից հրատարակվող ՙՀայֆերմեր՚ թերթի էջերում կարևորվում է գյուղացիական տնտեսվարողներին որակյալ, բազմակողմանի տեղեկատվական և խորհրդատվական նյութերի տրամադրումը, գյուղացուն հաղորդակից է դարձնում ոլորտի գիտության նվաճումներին և արդի նորագույն տեխնոլոգիաներին:
    Սրտանց շնորհավորում եմ թերթի 100-րդ թողարկման կապակցությամբ և մաղթում հետագա արգասաբեր գործունեություն:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի,
Ագրովերամշակման  զարգացման վարչության գիտական և
գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի պետ`
Զ. ԳԱԲԻԵԼՅԱՆ  
                                                    


To top